Գլխավոր տեղեկություն
Номер
N 134-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.16/18(390) Հոդ.310
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2005
Дата вступления в силу
17.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2005 թվականի N 134-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման հավելվածում`

ա) հետևյալ պաշտոնի անձնագրերը շարադրել նոր խմբագրությամբ.

«անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 10

արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 19

իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 34

իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 35

տնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 101

ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնի անձնագիր N 109

ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի պաշտոնի անձնագիր N 111

արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 126

տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 146

տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 148».

բ) ուժը կորցրած ճանաչել «ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 6» տողը.

գ) հավելվածը լրացնել «ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 168» նոր տողով.

դ) NN 33, 144, 37 և 38 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «ա» ենթակետը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ունի իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ».

«ա) ունի կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ կամ տեղեկատվություն և հաշվողական տեխնիկա մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ».

«ա) ունի իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ».

«ա) ունի իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 4
Երևան