ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 901-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 1-ին կետում «հաշվարկման, հավաքագրման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով.
բ) 10-րդ կետի «ա» ենթակետում հաշվարկման, հավաքագրման, գանձման, հաշվառման, կուտակման» բառերը փոխարինել «հաշվառման» բառով.
գ) 11-րդ կետում`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը և կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառման բազայի ձևավորումը և վարումը»,
ուժը կորցրած ճանաչել «բ» և «դ» ենթակետերը,
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` օրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը»,
«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը».
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ.1.» ենթակետով
«ժբ.1) սոցիալական վճարների հաշվարկումը, հավաքագրումը և գանձումն ապահովող մարմնի հետ կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակումը».
դ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հիմնադրամի 51 տարածքային մարմիններն ստեղծվում են մինչև «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու գործող վարչատարածքային բաժանմանը համապատասխան, և` Երևան քաղաքում».
ե) ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի «է» ենթակետը, 21-րդ կետի «ժ» ենթակետը և VI գլուխը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|