Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.1995-30.06.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
15.02.1995
Дата подписания
15.02.1995
Дата вступления в силу
15.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 1995 թվականի թիվ 22

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամագիտական արժեքների հաշվառման մասին

 

Հաշվի առնելով դրամագիտական արժեքների պատմամշակութային նշանակությունը, ինչպես նաև դրամի կայունացման համար արժութային պահուստների ստեղծման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թանկարժեք մետաղներից հուշադրամներ և հուշամեդալներ է թողարկում` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության կողմից հաստատված ծրագրի:

2. Սահմանել, որ`

ա) թանկարժեք մետաղներից թողարկված և ձեռք բերված հուշադրամները և հուշամեդալները ենթակա են հաշվեկշռային հաշվառման` արժութային և թանկարժեք մետաղների պահուստների համար սահմանված կարգով.

բ) թողարկված և ձեռք բերված այլ դրամագիտական արժեքները ենթակա են արտահաշվեկշռային հաշվառման:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը`

ա) 10 օրվա ընթացքում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում դրամագիտական արժեքների հաշվապահական հաշվառման կարգը.

բ) նշված կարգը հաստատելուց հետո, մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պահուստների բաժնի հետ համատեղ, մինչ այժմ թողարկված դրամագիտական արժեքների հաշվառումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում թանկարժեք մետաղներից պատրաստված դրամագիտական արժեքները վերագնահատման ենթակա չեն: