ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1995 թվականի N 13
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունները ժամանակավորապես սահմանափակելու մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունացման և արժեթղթերի շուկայի կարգավորման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փակ բաժնետիրական, փայատիրական և կոոպերատիվ բանկերին արգելել կանոնադրական կապիտալը համալրել ցանկացած տեսակի արժեթղթով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված արժեթղթերի:
2. Սահմանել, որ բաց բաժնետիրական բանկերն իրենց բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրացնել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
3. Կանոնադրական կապիտալը արժեթղթերով համալրած բանկերին` երկամսյա ժամկետում իրացնել այդ արժեթղթերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված արժեթղթերի) և ստացված գումարներն ուղղել կանոնադրական կապիտալի համալրմանը` պահպանելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են գնել (միայն սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների շրջանակներում, Երևանի ֆոնդային բորսայում գնանշված արժեթղթեր, իսկ այլ բորսաներում գնանշված արժեթղթերը` միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնությամբ:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|