ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 148
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով հաշիվների վերագնահատման կարգի մասին
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դերը ազգային արժույթի կայունացման և արտարժութային պահուստների կառավարման գործում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքը` կապված դրամի նկատմամբ հաշվարկային փոխարժեքի փոփոխման հետ (թիվ 019 «Արտարժութային միջոցների վերագնահատում» հաշվեկշռային հաշվի մնացորդը), տարվա արդյունքներով չի փակվում և չի ուղղվում բանկի եկամուտներին կամ ծախսերին:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը` մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտարժույթով հաշիվների վերագնահատման կարգը:
|