Գլխավոր տեղեկություն
Номер
N 137
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.07.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.07.1998
Дата подписания
15.07.1998
Дата вступления в силу
15.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 1998 թվականի N 137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 129 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի N 129 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին» N 2 հրահանգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) 1.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.3. Թղթադրամներն ու մետաղադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներից դուրս գալու պահից հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի պասիվային 3011 և 3012 հաշիվներում: Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը 3011 և 3012 հաշիվների հանրագումարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի, կենտրոնական բանկի դրամագիտական բաժնում և ճանապարհին գտնվող կանխիկ դրամի հանրագումարի տարբերությունն է».

բ) 1.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներում և դրամարկղում առկա դրամանիշերը հաշվառվում են համապատասխանաբար արտահաշվեկշռում ու հաշվեկշռում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում».

գ) 3.8 կետից հանել առաջին պարբերությունը.

դ) 3.9 կետից հանել «և անկախ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի չափից (երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդը սահմանաքանակից փոքր է)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան