Գլխավոր տեղեկություն
Номер
N 131
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.1994-13.09.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
14.12.1994
Дата подписания
14.12.1994
Дата вступления в силу
14.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 1994 թվականի N 131

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման մասին

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում Է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արտարժույթով գործառնություններ իրականացնելու համար 1995 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվում են հետևյալ արտոնագրերը`

ա) հաճախորդների արտարժութային սպասարկման արտոնագիր.

բ) արտարժութային գործառնություններ իրականացնելու գլխավոր արտոնագիր:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին իր հաճախորդների արտարժութային սպասարկման արտոնագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` բանկային գործառնություններ իրականացնելու համար տրվող հիմնական բանկային արտոնագրի հետ միասին:

3. Սահմանել, որ հաճախորդների արտարժութային սպասարկման արտոնագիրը սահմանում է հետևյալ գործառնությունները իրականացնելու իրավունք`

բացել և վարել հաճախորդների և բանկերի (այդ թվում` օտարերկրյա) թղթակցող հաշիվներ.

կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող) հանձնարարությամբ, այդ թվում` չեկերի և ակրեդիտիվների ձևով, իրականացնել նրանց դրամարկղային սպասարկումը և դրա հետ կապված վճարային փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառումը.

հաճախորդների հանձնարարությամբ և նրանց միջոցների հաշվին գնել և վաճառել արտարժույթ:

Սույն արտոնագրով գործող բանկը իրավունք չունի սեփական արտարժութային միջոցներն օգտագործել բանկային գործառնություններ իրականացնելու նպատակով:

4. Սահմանել, որ արտարժութային գործառնություններ իրականացնելու գլխավոր արտոնագիրը տրվում է հետևյալ գործառնությունների իրականացման համար`

ներգրավել և տեղաբաշխել ավանդներ.

ներգրավել և տրամադրել վարկեր.

կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող) հանձնարարությամբ և իրականացնել նրանց դրամարկղային սպասարկումը.

բացել և վարել հաճախորդների և բանկերի (թղթակցող) հաշիվներ, այդ թվում` օտարերկրյա բանկերում.

ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն).

երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ. 

հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ):

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրման կարգի նախագիծը և, ելնելով սույն որոշման պահանջներից, մինչև 1995 թվականի մայիսի 1-ը իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի վերաարտոնագրումը:

6. Սահմանել, որ 1995 թվականի հունվարի 1-ից նոր բացվող կամ գլխավոր արտոնագիր հայցող բանկերի արտարժույթով բանկային գործառնությունների արտոնագրումը իրականացվելու է սույն որոշման 5-րդ կետում նշված կարգի համաձայն:

7. Սահմանել, որ այն բանկերը, որոնց նախկինում տրված արտարժույթով բանկային գործառնություններ իրականացնելու ներքին կամ գլխավոր արտոնագրի ժամկետը լրացել կամ լրանում է մինչև 1995 թվականի մայիսի 1-ը, այդ արտոնագրերով կարող են գործել մինչև սույն որոշմամբ նշված ժամկետում վերաարտոնագրվելը:

8. 1995 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի առևտրային բանկերի կողմից արտարժույթով գործառնությունների արտոնագրման ժամանակավոր կարգը:

9. 1995 թվականի մայիսի 1-ից դադարում են գործել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1993 թվականին հաստատված առևտրային բանկերի կողմից արտարժույթով գործառնությունների արտոնագրման ժամանակավոր կարգով տրված արտոնագրերը: