Գլխավոր տեղեկություն
Номер
N 596-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2004-26.12.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.09.22/50(349) Հոդ.1095
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.09.2004
Дата вступления в силу
02.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2004 թվականի N 596-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

Հ. Ճշմարիտյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

 

Ս. Անդրեասյան

- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

 

Գ. Գևորգյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ

 

 

Հ. Բարոյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ

 

 

Ա. Մայիլյան

- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ

 

 

Ա. Չիթչյան

- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ)

 

 

Մ. Մարկոսյան

- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

 

Ն. Ալեքսանյան

- «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ի զարգացման և արտադրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

 

Կ. Կուրբանյան

- «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տեխնիկական քաղաքականության զարգացման և շահագործման գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. սեպտեմբերի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2008, N 781-Ն 15.11.2008, N 596-Ն
14.12.2006, N 988-Ն 26.12.2006, N 596-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան