Գլխավոր տեղեկություն
Номер
N 483-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.08.11/43(342) Հոդ.966
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.07.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.07.2004
Дата вступления в силу
12.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2004 թվականի N 483-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման հավելվածի 22-րդ կետում`

ա) «781» և «136» թվերը համապատասխանաբար փոխարինել «801» և «146» թվերով.

բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն  10  1  -»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահպանման ծախսերի ավելացման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 29
Երևան