Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 225
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.08.2000
Վավերացման ամսաթից
30.08.2000
Дата вступления в силу
30.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 օգոստոսի 2000 թվականի

թիվ 225

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի կապիտալ ներդրումների ու հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի «Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներ» բաժնում բացել նոր հոդված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հարակից «Արդշինբանկի» տարածքի ձեռքբերում» անվանումով:

 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի կապիտալ ներդրումների ու հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի «Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներ» բաժնի «Կապիտալ ներդրում այլ իրավաբանական անձանց կանոնադիր կապիտալում» հոդվածից 25,000 հազար դրամ ուղղել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հարակից «Արդշինբանկի» տարածքի ձեռքբերում» հոդվածին:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: