Գլխավոր տեղեկություն
Номер
N 142-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.364
Принят
Արարատի մարզպետ
Дата принятия
10.09.2003
Подписан
Արարատի մարզպետ
Дата подписания
10.09.2003
Дата вступления в силу
11.10.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 սեպտեմբերի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50203296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

 

10 սեպտեմբերի 2003 թ.

 

N 142-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 10.02.2003 Թ. N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. հունիսի 14-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 344-Ն որոշումը որոշում եմ.

Արարատի մարզպետի 2003 թ. փետրվարի 10-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,

2. որոշմամբ հաստատված հավելված 1-ի և 2-ի 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:

 

Մարզպետ`

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան