Գլխավոր տեղեկություն
Номер
N 307-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.01.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.6
Принят
Արագածոտնի մարզպետ
Дата принятия
20.11.2003
Подписан
Արագածոտնի մարզպետ
Дата подписания
20.11.2003
Дата вступления в силу
15.01.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50103374

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

20 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 307-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի վրա:

 

Գ. Գյոզալյան

 

Հավելված
ՀՀ Արագածոտնի մարզպետի 2003 թ.
նոյեմբերի 20-ի թիվ 307-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) գործավարության կարգը:

2. Մարզպետարանում գործավարության կարգի կազմակերպումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

3. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համար:

4. Աշխատակազմի ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են ստորաբաժանման ղեկավարները:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

6. Աշխատակազմում սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է աշխատակազմի քարտուղարության (այսուհետ՝ քարտուղարություն) վրա, իսկ վերահսկողությունը` աշխատակազմի ղեկավարի վրա:

 

2. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

7. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:

8. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև՝ էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ մարզպետարանի համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:

9. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (հավելվածները), առդիր թղթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ ՝ 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ մարզպետարանի համակարգչային ցանցով ուղարկում են ըստ պատկանելության՝ փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով դրանք ստացված են՝ անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

10. Ծրարները (նաև՝ էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:

12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը՝ ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:

13. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

16. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:

17. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են աշխատակազմի ղեկավարին՝ մարզպետին զեկուցելու համար: Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում սույն կարգին համապատասխան:

18. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին:

19. Աշխատակազմի քարտուղարության աշխատողը (այսուհետև՝ աշխատակազմի աշխատող) ստանալով մարզպետարան ուղարկած փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին՝ համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:

20. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:

21. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

22. Աշխատակազմում փաստաթղթերը քննարկվում և կատարվում են հետևյալ ժամկետներում՝

Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, դրանց աշխատակազմերի այլ պետական մարմինների կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ գրությունների համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն).

ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր՝ մինչև 10 օր.

բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պարունակող փաստաթղթերի քննարկման համար գլխադասային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, հանձնարարականը տվող պաշտոնատար անձի թույլտվությամբ կատարման ժամկետը կարող է երկարացվել:

23. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստվում են 4-օրյա ժամկետում:

24. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման և փաստաթղթերի սահմանված ժամկետում կատարման համար պատասխանատու է գլխադասային ստորաբաժանումը:

25. Գլխադասային ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարներին համաձայնեցման:

26. Իրավական ակտերի, պատասխան նամակների նախագծերը, համաձայնեցումից հետո ներկայացվում են իրավախորհրդատուին՝ իրավական փորձաքննության, նշագրման:

27. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները աշխատակազմի քարտուղարությունից դուրս տրվում են միայն աշխատակազմի աշխատողներին վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները իրենց պահանջով: Աշխատակազմի քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

28. Մարզպետի կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:

29. Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված մարզպետի կարգադրությունների և որոշումների նախագծերը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին՝ մարզպետի ստորագրությանը ներկայացնելու համար:

30. Մարզպետի կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարությունում գրանցվում են գրանցամատյանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

31. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է մարզպետի կողմից ստորագրված կարգադրությունները, որոշումները և աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, դրանք առաքվում են փոստով՝ համաձայն հասցեաթերթի:

32. Մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների յուրաքանչյուր օրինակ կնքվում է աշխատակազմի կամ քարտուղարության ընդհանուր բաժնի կնիքով:

33. Մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների էլեկտրոնային պատճենները քարտուղարության կողմից զետեղվում են մարզպետարանի համակարգչային ցանցում:

34. Քարտուղարության կողմից մարզպետի կարգադրությունների, որոշումների և աշխատակազմի ղեկավարի հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:

35. Մարզպետի կարգադրություններում, որոշումներում և աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով, և առաքվում՝ ըստ սկզբնական հասցեաթերթերի:

36. Մարզպետի կարգադրությունների և որոշումների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:

37. Մարզպետի, մարզպետի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ և կազմակերպություններ: Պատճենները կնքվում են քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

38. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում քարտուղարությունում, իսկ ֆայլերը տվյալների շտեմարանում:

 

4. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

39. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի և աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության կամ հանձնարարության դեպքում համապատասխան տեղակալների կողմից:

40. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում են դրա 2-րդ և 3-րդ օրինակները նախագիծը պատրաստող աշխատողի նշագրով:

41. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, համարն ու թերթերի թիվը:

42. Նամակի ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:

43. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցանկերը սահմանված կարգով պահվում են քարտուղարությունում:

 

5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

44. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:

45. Աշխատակազմի իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման օրենքով սահմանված կարգով:

46. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը:

47. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

48. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քարտուղարության պետի կողմից նախնական քննարկումից հետո ներկայացվում են աշխատակազմի ղեկավարին կամ նրա տեղակալին:

49. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը‚ որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

50. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն հասցեատերերին ուղարկելու համար: Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

51. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:

52. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումը իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

53. Անհրաժեշտության դեպքում Աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել, գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:

54. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:

55. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվարիուսը) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար

Հ. Գևորգյան