Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2003
Дата вступления в силу
04.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2003 թվականի N 27-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 734 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 734 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ ստեղծված խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (խորհրդի նախագահի տեղակալ)

 

Ա. Գրիգորյան    - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Խաչիկյան    - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Բադալյան    - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Սահակյան    - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ
Մ. Շիրինյան    - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի քարտուղար
Վ. Գրիգորյան    - ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ
Է. Շարմազանով    - Հայաստանի ազգությունների երիտասարդական ասոցիացիայի նախագահ
Ա. Աշոտյան     - ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ
Գ. Սարգսյան    - ՖԿՀՊԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ
Հ. Աբրահամյան     - «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների ասոցիացիայի նախագահ
Հ. Շմավոնյան    - «Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Զուրաբյան    - ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի դոցենտ
Տ. Սարգսյան    - ՎՊՄԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ
Խ. Ասրյան    - «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Պողոսյան     - «Նաիրի» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)


- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ (խորհրդի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. փետրվարի 3

Երևան