Գլխավոր տեղեկություն
Номер
N 80-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.12/14(249) Հոդ.248
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.03.2003
Дата вступления в силу
22.03.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2003 թվականի N 80-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ա. Մովսիսյան     

- ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ)

   

Ա. Գալստյան       

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

   

Կ. Սարգսյան

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Սիմոնյան      

- ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

   

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Բ. Գյուլումյան    

- ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

   

Ռ. Մկրտչյան

- ՀՀ էներգետիկայի նախարարության վարկային, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ

   

Մ. Հակոբյան

- «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

   

Ռ. Հովհաննիսյան

- «Էներգաինվեստ» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն

   

Ս. Երիցյան              

- «Հրազդան-5» ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն

   

Ս. Աբրահամյան     

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. մարտի 3
Երևան