Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 65
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.05.1995-01.11.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
20.04.1995
Дата подписания
20.04.1995
Дата вступления в силу
01.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 20 ապրիլի 1995 թվականի թիվ 65

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգում ԵՎ սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 21 որոշմամբ սահմանված բանկի սեփական միջոցների նոր հաշվարկի դեպքում կտրուկ նվազում են որոշ բանկերի սեփական միջոցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բաՆկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 3-րդ կետերը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ սեփական արտարժութային միջոցների գումարը չի կարող գերազանցել այդ օրվա դրությամբ բանկի սեփական միջոցների 40 տոկոսը: Նշված սահմանաքանակի գերազանցումը կարող է թույլատրվել առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի մայիսի 1-ից:

քաղ. Երևան
թիվ 65

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան