«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302332
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 216-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 01-ԵՀԱ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 01-եհա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 01-ԵՀԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման մասին» ձև N 01-եհա (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` եռամսյակին հաջորդող ամսվա 20-ին:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Երկրաբանահետախուզական աշխատանքների ընդհանուր ծավալը, հաշվի առած ավելացված արժեքի հարկը, բերվում է 101 տողում, իսկ ըստ ֆինանսավորման առանձին աղբյուրների` 103 (պետական բյուջեի միջոցների հաշվին) և 105 (արտաբյուջետային պայմանագրերով) տողերում:
6. Ավելացված արժեքի հարկերի ցուցանիշները բերվում են համապատասխանաբար 102, 104, 106 տողերում:
7. Հաշվետու եռամսյակում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալներն ըստ վերը նշված ֆինանսական ցուցանիշների բերված են սյունակ 1-ում, իսկ նույն ցուցանիշները տարեսկզբից աճող թվերով` սյունակ 3-ում:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
200... թ. ___________ եռամսյակի համար
(հազ. դրամ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կատարող ___________________
Հեռ. __________________
____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________
Ստորագրություն ____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.02.2014, թիվ 07-Ն | 11.04.2014, N 216-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|