ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2002 թվականի N 461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման N 3 հավելվածի «Զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը և զինվորական ծառայության ստաժի համար սահմանվող հավելումները» բաժնի ծանոթագրության 3-րդ կետը «մեթոդիստների վրա» բառերից հետո լրացնել «նրանց դրույքների նկատմամբ համամասնորեն, բայց մեկ դրույքաչափից ոչ ավելի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|