ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2001 թվականի N 914
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ- ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 216 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ 2002 թվականի հունվարի 1-ից՝
1. Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 100000 դրամ։
2. Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 90000 դրամ։
3. Երևանի քաղաքապետի տեղակալի և Երևանի քաղաքապետի տեղակալ-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 65000 դրամ։
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս- քարտուղարների, Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափերի մասին» N 216 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման 1-ին և 2-րդ կետերից համապատասխանաբար հանել «Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների» և «Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի» բառերը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|