Գլխավոր տեղեկություն
Номер
N 836
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.70
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2001
Дата вступления в силу
28.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2001 թվականի N 836

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրի 1.7-րդ կետի՝

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է)։

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թիվը՝ 198 մարդ։

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 և հունիսի 8-ի N 424 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Երևանի քաղաքապետարան    198    3     -»։

4. Երևանի քաղաքապետին՝

ա) սույն որոշմամբ սահմանված աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446, 2000 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի N 446 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 650 և 2001 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի N 446 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 71 որոշումները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 1-ի N 836 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Երևանի քաղաքապետարանի

 

Քաղաքապետի աշխատակազմ

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Առևտրի և սպասարկումների վարչություն

Առողջապահության վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Բարեկարգման, շինարարության և գյուղատնտեսության վարչություն

Բնապահպանության վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Կոմունալ տնտեսության վարչություն

Կրթության վարչություն

Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

Սոցիալական ապահովության վարչություն

Տեղեկատվության վարչություն

Տրանսպորտի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Առաջին բաժին

Կազմակերպատեսչական բաժին

Հաշվապահություն