Գլխավոր տեղեկություն
Номер
N 470-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.398
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
30.09.2003
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
30.09.2003
Дата вступления в силу
13.11.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 հոկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60503326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 սեպտեմբերի 2003 թ. 
Երևան

N 470-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 3 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1. 8-րդ կետի`

ա) «գ» ենթակետի «հաստատում» բառից հետո լրացնել «(փոփոխում)» բառը.

բ) «դ» ենթակետի «ընդգրկվող» բառից հետո հանել «, ինչպես նաև հավասարազոր» բառերը.

գ) «իզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իզ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.».

2. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «լդ1» ենթակետով.

«լդ1) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու (փոփոխելու) դեպքերում:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ՝

Մ. Բադալյան