Գլխավոր տեղեկություն
Номер
N 630
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ.711
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2001
Дата вступления в силу
28.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 630

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 200 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 200 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման`

ա) 1-ին կետի «ժ», «ժա» և «ժգ» ենթակետերում «մինչև 2001 թվականի օգոստոսի 15-ը», «մինչև 2001 թվականի օգոստոսի 25-ը» և «մինչև 2001 թվականի օգոստոսի 1-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 2001 թվականի հոկտեմբերի 5-ը», «մինչև 2001 թվականի հոկտեմբերի 16-ը» և «մինչև 2001 թվականի սեպտեմբերի 4-ը» բառերով.

բ) 2-րդ, 4-րդ և 5.1-ին կետերից հանել «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» բառերը.

գ) 2.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) անհրաժեշտության դեպքում սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակված համապատասխան ճյուղերի (ոլորտների) զարգացման 2002 թվականի հիմնական ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ առկա տարաձայնությունները».

դ) 2.1-ին կետի «բ» ենթակետում «մինչև 2001 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի հոկտեմբերի 2-ը» բառերով.

ե) 3-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 2001 թվականի օգոստոսի 21-ը» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը» բառերով.

զ) 5.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված մեթոդական ցուցումների համաձայն մշակել և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան մարզի (Երևան քաղաքի) սոցիալ-տնտեսական զարգացման 2002 թվականի հիմնական ուղղությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ առկա տարաձայնությունները».

է) 10-րդ կետի «ա» ենթակետում «մինչև 2001 թվականի հուլիսի 3-ը» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի սեպտեմբերի 4-ը» բառերով.

ը) 12-րդ կետի «բ» ենթակետում «մինչև 2001 թվականի մայիսի 10-ը» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի օգոստոսի 31-ը» բառերով.

թ) 13-րդ կետում «մինչև 2001 թվականի օգոստոսի 25-ը» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի սեպտեմբերի 25-ը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան