Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2002-13.11.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հոդ.129
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
20.06.2002
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
20.06.2002
Дата вступления в силу
25.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.07.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ ----02120

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հունիսի 2002 թ.
ք. Երևան 

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը (հավելված):

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թ. հունիսի 20-ի N 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) վերապատրաստում անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ՝ աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

4. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը (այսուհետ՝ Ծրագրեր) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)՝ մեկ տարի ժամկետով:

 

II. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Խորհուրդը, մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է հայտարարություն՝ ուսումնական հաստատությունների հաջորդ տարվա ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացնելու մասին:

8. Հայտարարությունը առնվազն ներառում է՝

ա) Ծրագրին ներկայացվող պահանջները (բովանդակության պարտադիր նվազագույնը, ունկնդիրների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ուսուցման ձևը, գնահատման ձևը, վերապատրաստման մասնակիցների կազմը և խմբի ծանրաբեռնվածությունը).

բ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնական բազային ներկայացվող պահանջները.

գ) փաստաթղթերի ներկայացման վայրը, հեռախոսահամարը և վերջնաժամկետը:

9. Ցանկում ընդգրկվելու համար վերապատրաստում անցկացնելու հավակնորդ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն՝ հայտարարության հրապարակման պահից երկամսյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում՝

ա) դիմում.

բ) Ծրագիր՝ հայտարարությունում նշված պահանջներին համապատասխան.

գ) տվյալներ ուսումնական հաստատությունում Ծրագիրն իրականացնող դասախոսական կազմի վերաբերյալ.

դ) տվյալներ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նպատակով առանձնացվող ուսումնական բազայի վերաբերյալ.

ե) տեղեկություններ անցած մեկ տարվա ընթացքում ուսումնական հաստատության կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

զ) տվյալներ ուսումնական հաստատության ու մասնագիտությունների պետական հավատարմագրման վերաբերյալ:

10. Հայտարարության մեջ նշված ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում Խորհուրդը՝

ա) քննարկում և հաստատում է հայտարարության մեջ նշված պահանջներին բավարարող Ծրագրերը.

բ) ուսումնասիրում և ամփոփում է վերապատրաստում անցկացնելու համար ներկայացված հայտերը, նախորդ տարվա վերապատրաստման արդյունքները և ելնելով հաջորդ տարվա վերապատրաստման գործընթացի կազմակերպման որակական պահանջներից ու ծավալից, հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկը:

11. Հայտը մերժվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջները չբավարարելու դեպքում:

12. Ցանկում ընդգրկված ուսումնական հաստատությունները քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնում են Խորհրդի կողմից հաստատված Ծրագրերով:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Խորհուրդը՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաջորդ տարվա հաստատված Ծրագրերը ուղարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարներին:

14. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները՝ համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի, իրենց աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ընդհանուր թվաքանակի մեկ երրորդի չափով, մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը` հաստատված Ծրագրերի հիման վրա, Խորհուրդ են ներկայացնում տարեկան հայտ (Ձև N 1):

15. Խորհուրդը, ամփոփելով բոլոր հայտերը, մինչև օգոստոսի 1-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան պլանը (Ձև N 2):

16. Խորհուրդը` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասաբաշխման նպատակով, մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններին է ուղարկում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաստատված տարեկան պլանի տվյալ ուսումնական հաստատության հատվածը:

17. Ուսումնական հաստատությունը մեկամսյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում տարեկան պլանի հիման վրա կազմված դասատախտակ:

18. Խորհուրդը, մինչև նոյեմբերի 1-ը համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին է ուղարկում իրենց հայտի և ուսումնական հաստատությունների դասատախտակի հիման վրա կազմված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկը (Ձև N 3):

19. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարները, վերապատրաստման դասընթացներին իրենց աշխատակազմերի քաղաքացիական ծառայողների մասնակցությունը պլան-գրաֆիկին համապատասխան ապահովելու նպատակով, մինչև դեկտեմբերի 1-ը պլանում նշված ուսումնական հաստատությանը ներկայացնում են հայտ (Ձև N 4):

20. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարն ուսումնական հաստատությանը ներկայացվող հայտին կից ներկայացնում է նաև ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

21. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ մասի «բ» կետով նախատեսված որոշման կայացման դեպքերում, դիմում են Խորհուրդ՝ հաստատված Ծրագրերին համապատասխան քաղաքացիական ծառայողների վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:

22. Քաղաքացիական ծառայողը՝ աշխատակազմի ղեկավարի հայտով, եռօրյա ժամկետում անձամբ ներկայանում է Խորհուրդ:

23. Խորհուրդը, եռօրյա ժամկետում, վերապատրաստում անցնելու համար քաղաքացիական ծառայողին տալիս է ուղեգիր (Ձև N 5):

24. Քաղաքացիական ծառայողը՝ Խորհրդի ուղեգրով, այնտեղ նշված ժամկետներում ներկայանում է ուսումնական հաստատություն:

25. Խորհրդի աշխատակազմի ղեկավարը, ամիսը մեկ անգամ, հայտ է ներկայացնում Խորհուրդ՝ կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար:

26. Խորհուրդը, աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա, կազմում է քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման պլան-գրաֆիկ:

27. Քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է պլան-գրաֆիկում նշված ուսումնական հաստատության կողմից:

28. Քաղաքացիական ծառայողների կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողները՝ Խորհրդի ուղեգրով, այնտեղ նշված ժամկետներում ներկայանում են ուսումնական հաստատություն:

29. Համապատասխան ուսումնական հաստատությունը հաստատված Ծրագրերով անցկացնում է վերապատրաստում՝ վարելով վերապատրաստվող խմբերի մատյաններ:

30. Ուսումնական հաստատությունը Խորհրդի ուղեգրով ներկայացած քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը կազմակերպում է ընդհանուր հիմունքներով՝ նրանց ընդգրկելով վերապատրաստման դասընթացների նշված խմբերի մեջ:

31. Վերապատրաստման արդյունքում ունկնդիրը կարող է ստանալ դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:

32. Վերապատրաստման դասընթացների ավելի քան մեկ երրորդին քաղաքացիական ծառայողի անհարգելի բացակայության դեպքում, առանց ստուգման, վերապատրաստման արդյունքը գնահատվում է բացասական:

33. Վերապատրաստման դասընթացներին քաղաքացիական ծառայողի հարգելի բացակայության դեպքում (հիվանդություն, գործուղում և այլն), ունկնդրին՝ Խորհրդի ուղեգրով, հնարավորություն է տրվում մասնակցելու նույն ծրագրի հաջորդ դասընթացներից որևէ մեկին:

34. Բացասական գնահատական ստացած ունկնդրին ուսումնական հաստատության կողմից տրվում է տեղեկանք՝ Ծրագրերի ունկնդրած ծավալի և բովանդակության մասին:

35. Վերապատրաստման արդյունքում, դրական գնահատական ստացած ունկնդրին ուսումնական հաստատության կողմից տրվում է պետական նմուշի համապատասխան փաստաթուղթ:

36. Վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի պատճենը կցվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործին:

37. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Խորհուրդ է ներկայացնում տեղեկանք վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 6):

38. Խորհրդի աշխատակազմը, եռամսյակը մեկ անգամ, ամփոփ տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ (Ձև N 7), որոնց հիման վրա տարեվերջին ներկայացնում է հաշվետվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման տարեկան արդյունքների մասին:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մշակած և Խորհրդի հաստատած Ծրագրերին համապատասխան:

40. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը:

41. Խորհուրդը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրերը և մեկշաբաթյա ժամկետում ուղարկում համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ուսումնական հաստատություններին:

42. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը Խորհուրդ են ներկայացնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման հայտերը (Ձև N 8):

43. Ներկայացված ծրագրերով վերապատրաստում կազմակերպելու հնարավորության առկայության դեպքում ուսումնական հաստատությունները, մինչև նոյեմբերի 1-ը, առաջնորդվելով սույն կարգի 9-րդ կետի «ա», «գ», «դ» և «զ» ենթակետերով, հայտ են ներկայացնում Խորհուրդ՝ ցանկում ընդգրկվելու համար:

44. Խորհուրդը մինչև նոյեմբերի 15-ը տեղյակ է պահում համապատասխան մարմնին (պլան-գրաֆիկ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ժամկետների և տեղի մասին:

45. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը պլան-գրաֆիկում նշված ուսումնական հաստատություն է ներկայացնում հայտ, կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:

46. Ուսումնական հաստատությունը կազմակերպում է քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը և ունկնդրին տալիս է տեղեկանք քաղաքացիական ծառայողի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու մասին, որի պատճենը կցվում է նրա անձնական գործին:

47. Սույն կարգի 7-րդ կետն ուժի մեջ է մտնում 2003 թվականից:

 

Ձև N 1

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Հ Ա Յ Տ

__________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Պաշտոնների խմբերը

Քաղաքացիական ծառայողների ընդհանուր թիվը

Վերապատրաստում անցնող քաղաքացիական ծառայողների ընդհանուր թիվը

Վերապատրաստման ծրագրերը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատակազմի ղեկավար ____________________________

 

Ձև N 2

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Պ Լ Ա Ն

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Համապա-
տասխան մարմին

Ընդա-
մենը

Քաղաքացիական ծառայողներն ըստ պաշտոնների

Վերապատրաստող ուսումնական հաստատությունները

Բարձրագույն

Գլխավոր

Առաջատար

Կրտսեր

 

 

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռեզերվ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

Պ Լ Ա Ն - Գ Ր Ա Ֆ Ի Կ

__________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Վերապատ-
րաստվողներն ըստ պաշտոնների խմբերի

Ընդամենը

Ուսումնական հաստա-
տությունը

Ծրագրերը (ժամաքանակ)

Ժամկետները (սկիզբ-ավարտ)

Ուսուցման ձևը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի __________________________

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ

 

__________________________________________________ներկայացվող

ուսումնական հաստատության անվանումը

___________________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման

 

N

Վերապատրաստման
մասնակիցները
(անուն, ազգանուն,
հայրանուն, հեռախոս)

Զբաղեցրած
պաշտոններն
ըստ խմբերի

Ծրագրի
անվանումը

Ժամկետները
(սկիզբ-ավարտ)

 

 

 

 

 

 

 

 

___________________________________-ից խմբի պատասխանատու անձ է

համապատասխան մարմնի անվանումը

 

նշանակված __________________________________________________

անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամարներ

 

Աշխատակազմի ղեկավար __________________________________________

անուն, ազգանուն

 

Ձև N 5

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տրվում է __________________________________________________ -ին

անուն, ազգանուն, հայրանուն

 

___________________________
համապատասխան մարմնի անվանումը

_______________________
զբաղեցրած պաշտոնը

 

քաղաքացիական ծառայողների վերապատրաստման __________________________

վերապատրաստման             

 

________________________________________________ դասընթացներին

դասընթացի անվանումը

 

_______________________________________________________ -ում

ուսումնական հաստատության անվանումը

 

_________________________________ մասնակցելու համար:

դասընթացի ժամկետը (սկիզբ-ավարտ)

 

Կ.Տ.

Ստորագրություն

 

Ձև N 8

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Հ Ա Յ Տ

______________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

 

քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման

 

N

Պաշտոնների խմբերը

Քաղաքացիական
ծառայողների
ընդհանուր թիվը

Վերապատրաստման ծրագրերը

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

1

բարձրագույն

 

 

 

 

 

 

 

2

գլխավոր

 

 

 

 

 

 

 

3

առաջատար

 

 

 

 

 

 

 

4

կրտսեր

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

Աշխատակազմի ղեկավար _______________________________________

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան