Գլխավոր տեղեկություն
Номер
N 355
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.06.2001-24.11.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.405
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2001
Дата вступления в силу
10.06.2001

041.0355.08.05.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2001 թվականի N 355
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 11 հավելվածի «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

    1

2

Սպայական պաշտոններ

- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի, գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետ

 18610 - 27600
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի, գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետի տեղակալ

 18240 - 27050

- տեղամասի պետ, դաստիարակչական աշխատանքային գաղութի քննչական մեկուսարանի պետ

18000 - 24600

- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետ, գլխավոր հաշվապահ

17440 - 22800

- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետի տեղակալ, գլխավոր հաշվապահի տեղակալ

17090 - 22510

- ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հերթապահ օգնական, բաժանմունքի պետ

16270 - 21000

- մասի, արտադրամասի պետ, հսկողության դասակի հրամանատար, գլխավոր մեխանիկ, տեխնոլոգ

15840 - 21000

- ավագ` տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ջոկատի պետ, էներգետիկ, գլխավոր գյուղատնտես,  բժիշկ (I և II տարակարգ)

15370 - 16800

- տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ծառայողական շնաբուծարանի պետ (դաստիարակչական աշխատանքային գաղութ), բուժակ

15030 - 15720

Ենթասպայական պաշտոններ

- մասի պետ, մասնաշենքի ավագ, ավագ տեխնիկ, ծառայողական շնապահության ավագ հրահանգիչ, պահակախմբի պետ

13500 - 18600

- ավագ տեսուչ, տեխնիկ, դասակի հրամանատարի տեղակալ, ծառայողական շնապահության հրահանգիչ, պահակախմբի պետի օգնական, հրաձիգ

13000 - 15720

- տեսուչ, գրասենյակի պետ, տեսուչ-հերթապահ, գործավար, պահեստապետ, վարորդ-աշխատակից, բուժակ 13000 - 13800»:

 

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատավարձերի և դրանց հիման վրա հաշվարկվող կենսաթոշակների գծով առաջացած լրացուցիչ վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցներից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան