Գլխավոր տեղեկություն
Номер
N 146
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.02/6(138) Հոդ.171
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2001
Дата вступления в силу
12.03.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2001 թվականի N 146
քաղ. Երևան

 

2001 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ) ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (ընկերությունների լուծարման) գործընթացը ժամանակագրական առումով կանոնակարգելու, ինչպես նաև դրա մասին անհրաժեշտ տեղեկությունները ժամանակին ստանալու նպատակով`

1. Հաստատել 2001 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երևանի քաղաքապետի կողմից պետական գույքի մասնավորեցման (ընկերությունների լուծարման) համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնելու ժամանակացույցը` ըստ ընկերությունների թվի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան պետական գույքի մասնավորեցման (ընկերությունների լուծարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընդ որում, մասնավորեցվող պետական գույքի համար անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» N 747 որոշման 7-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կատարման ընթացքի մասին տեղեկանք` սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
փետրվարի 21-ի N 146 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

2001 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների, Երեվանի քաղաքապետի կողմից պետական գույքի մասնավորեցման (ընկերությունների լուծարման) համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնելու (ըստ ընկերությունների թվի)

 

NN
ը/կ
ՀՀ նախարարության, գերատեսչության, մարզպետարանի անվանումը Ընկերությունների թիվը ըստ ամիսների
փետըր-
վար
մարտ ապ-
րիլ
մա-
յիս
հու-
նիս
հու-
լիս
օգոս-
տոս
սեպտեմ-
բեր
հոկտեմ-
բեր
նոյեմ-
բեր
դեկտեմ-
բեր
1. ՀՀ էներգետիկայի նախարարություն --- 1 1 2 2 1 2 1 1 1 ---
2. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 3 4 6 6 6 6 4 6 6 5 5
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 4 5 5 5 5 5 5 5 5 5 5
4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն --- 3 --- 3 3 --- 3 3 --- 3 3
5. ՀՀ առողջապահության նախարարություն --- 1 1 1 1 1 1 1 1 1 ---
6. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն --- --- --- --- --- --- --- --- 1 --- ---
7. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 1 2 2 2 2 2 2 1 1 1 ---
8. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 1 1 1 1 1 --- --- 1 1 1 ---
9. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 2 3 3 3 3 3 3 3 3 3 3
10. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 5 6 6 7 6 6 6 6 6 6 6
11. Երևանի քաղաքապետարան 1 2 4 1 2 1 1 2 --- --- ---
12. Արմավիրի մարզպետարան --- 1 --- --- 1 --- --- 1 --- --- ---
13. Շիրակի մարզպետարան --- --- 1 --- --- --- --- --- --- --- ---
14. Տավուշի մարզպետարան --- --- --- --- --- 1 --- --- --- --- ---
15. Արարատի մարզպետարան --- --- --- 1 --- --- --- --- --- --- ---
16. Վայոց ձորի մարզպետարան --- --- --- --- 1 --- --- --- --- 1 ---
17. Արագածոտնի մարզպետարան --- --- --- 1 --- --- --- --- --- --- ---

       Ընդամենը

17 29 30 33 33 26 27 30 25 28 22