ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2001 թվականի N 144
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՐԵՆ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներն արդյունավետորեն և խնայողաբար օգտագործելու նպատակով 2001 թվականի մարտի 1-ից`
ա) կատարել հեռախոսային կապի միջոցների թվի ու դրանց գծով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի համապատասխանեցում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի գերազանցման դեպքում համապատասխան ծառայության կողմից կանջատվեն տվյալ պետական մարմնի կապի միջոցները.
բ) դադարեցնել պետական հիմնարկներին կառավարական բարձր հաճախության հեռախոսակապի, ինչպես նաև «Ալթայ» և այլ տեսակի շարժական կապի վճարովի ծառայությունների մատուցումը:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող համակարգի հեռախոսային կապի միջոցների և ծառայությունների տեսակների կրճատման հնարավորության վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված փոքր տիպի «PBX» կայանների տեղադրման գործընթացը կազմակերպելու համար և ընթացքի մասին պարբերաբար զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` վերահսկողություն իրականացնել կապի ծառայությունների համար նախատեսված նպատակային հատկացումների չափաքանակների պահպանման նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վերահսկողություն իրականացնել կապի ծառայությունների նպատակային ծախսումների նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|