Գլխավոր տեղեկություն
Номер
N 4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.36
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.01.2001
Дата вступления в силу
25.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունվարի 2001 թվականի N 4
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761, 2000 թվականի մայիսի 31-ի N 309, օգոստոսի 3-ի N 502, հոկտեմբերի 3-ի N 661 և նոյեմբերի 16-ի N 766 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղար» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան