Գլխավոր տեղեկություն
Номер
N 392
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.454
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2001
Дата вступления в силу
22.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թվականի N 392

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 496 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
մայիսի 29-ի N 392 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների հսկման մշտական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) կազմակերպական և գործունեության կարգը:

2. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովն ունի ձևաթուղթ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ու դրանց ստացման բաղադրիչների հսկողության և թմրամիջոցներին ու հոգեներգործուն նյութերին առնչվող գործունեությունը լիցենզավորելու մասին հայտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումն է:

5. Հանձնաժողովի կողմից մշակված առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հանձնաժողովն առաջարկություններ է մշակում`

ա) թմրամիջոցներին և հոգեներգործուն նյութերին առնչվող տերմինների միասնականության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում հսկողության տակ գտնվող թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ու դրանց ստացման բաղադրիչների ցանկերի և ցուցակների կազմման սկզբունքների, կառուցվածքի ու դրանցում ներառնվելիք` ապօրինի շրջանառության մեջ հայտնաբերված թմրանյութերի մասնաչափերի վերաբերյալ.

գ) ՄԱԿ-ի թմրադեղերի հսկման միջազգային կոմիտե ներկայացվելու ենթակա բժշկական և գիտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահանջարկի վերաբերյալ.

դ) թմրամիջոցներին և հոգեներգործուն նյութերին առնչվող գործունեությունը լիցենզավորելու մասին հայտերի վերաբերյալ:

7. Հանձնաժողովն իր գործունեության առարկային ու խնդիրներին համապատասխան իրավասու է նաև`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր, վիճակագրական տվյալներ և այլ փաստաթղթեր.

բ) համագործակցելու բոլոր շահագրգիռ, այդ թվում` նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

գ) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և իրականացնում է իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, տարեկան աշխատանքային ծրագրերին համապատասխան, նիստերի, կոնկրետ խնդիրների լուծման նպատակով իր լիազորություններին համապատասխան իր կողմից ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով:

Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հաստատած աշխատակարգին և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

Հանձնաժողովն իրավասու է իր կամ աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու փորձագետի (փորձագետների):

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` ըստ անհրաժեշտության` իր կամ հանձնաժողովի անդամի նախաձեռնությամբ:

Հանձնաժողովի նախագահի հրավերով, խորհրդակցական ձայնի իրավունքով, հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

10. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամներն իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 3 օր առաջ:

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովը որոշում է ընդունում նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Հանձնաժողովը քննարկվող հարցերի մասին ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

13. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:

14. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի արձանագրության մեջ, որից հետո նա իրավունք ունի արձանագրությանը կցելու համար մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարին ներկայացնելու իր կարծիքը հիմնավորող փաստաթղթեր:

15. Հանձնաժողովի գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը.

բ) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.

գ) վարում է հանձնաժողովի նիստերը.

դ) հանձնաժողովի աշխատանքային խմբերին տալիս է համապատասխան հանձնարարականներ.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարությունները.

բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

գ) հրավիրում է հանձնաժողովի նիստի մասնակիցներին, միջոցներ ձեռնարկում նրանց ներկայությունն ապահովելու համար.

դ) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում լուծում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերը, վարում հանձնաժողովի գործավարությունը.

ե) համակարգում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի աշխատանքները.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

ա) հանձնաժողովի նիստից առաջ կարծիք հայտնելու դրա օրակարգի մասին և համապատասխան հիմնավորմամբ առաջադրելու հարցեր` օրակարգում ընդգրկելու համար.

բ) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

գ) պահանջելու, որպեսզի իր առաջարկությունը կամ վերապահումն արտացոլվի արձանագրության մեջ, և ներկայացնելու իր կարծիքը հիմնավորող փաստաթղթեր:

19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

ա) պատշաճորեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

բ) ապահովել հանձնաժողովի գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած պետական, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիքների պահպանությունը.

գ) կատարել հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարությունները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան