Գլխավոր տեղեկություն
Номер
N 8/1-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.10.2002-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.18/26(112) Հոդ.197
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
15.08.2002
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
15.08.2002
Дата вступления в силу
28.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602218

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 8/1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՏԵՍԱԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Ընտրությունների ընթացքում քվեաթերթիկներում ընտրողի կողմից կատարվող որպես միատեսակ նշագրում սահմանել V(վեաձև) նշանը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 15-ի
թիվ 8/1-Ն որոշման

 

Ձև

 

ԹԻՎ________________ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ _________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Կ.Տ.

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

Ամսաթիվ, ամիս, տարի

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Կուսակցական պատկանելություն

Նշումի համար

1. Արամյան Արամ Արամի ԱԱԱ

V

2. Օհանյան Օհան Օհանի ԲԲԲ
 
3. Պողոսյան Պողոս Պողոսի Անկուսակցական
 

Բոլորին դեմ եմ

 

 

Ծանոթություն.

 

1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ գրառումներով քվեաթերթիկները: