Գլխավոր տեղեկություն
Номер
N 793
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2000-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.11.2000
Дата вступления в силу
24.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2000 թվականի N 793

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության  գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

 (1-ին կետն ուժը կորցրել է 16.11.01 թիվ 811 որոշում)

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998  թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 662  որոշման 1-ին կետը և 1999 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության  վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի N 662 որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» N 619 որոշումը:

 

 

 Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

նոյեմբերի 24-ի N 793 որոշմամբ

 

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի

(կառուցվածքն ուժը կորցրել է 16.11.01 թիվ 811 որոշում)

 

 Նախարարի աշխատակազմ

 Գործերի կառավարչություն

 Միջնակարգ կրթության վարչություն

 Միջին մասնագիտական կրթության վարչություն

 Բարձրագույն մասնագիտական կրթության վարչություն

 Գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչություն

 Դաստիարակության վարչություն

 Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն

 Իրավաբանական վարչություն

 Ֆինանսական վարչություն

 Կրթության տեսչություն

 Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին

 Հաշվապահական հաշվառման բաժին

 Ընդհանուր բաժին

 Կադրերի բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.11.2001, N 811 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան