«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 դեկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60303389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
3 հոկտեմբերի 2003 թ. | N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մասին» Ձև թիվ 2-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 132-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման հավելված 1-ի` «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մասին» ձև թիվ 2-կշ պետական վիճակագրական հաշվետվության ձևի դիմային էջի «Հաշվետվության ներկայացման ժամկետը» մասում «մարտի 1-ը» բառերը փոխել «ապրիլի 1-ը» բառերով:
Նախագահ |
Ս. Մնացականյան |