Գլխավոր տեղեկություն
Номер
N 501
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.1997-25.05.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.12/25
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.1997
Дата вступления в силу
22.11.1997

041.0501.27.10.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1997 թվականի N 501
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանին` այդ պարտականությունից ազատելով Ռ. Բագոյանին:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբը:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նոր կազմը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության սպասարկումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 164 որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը և 4-ից 7-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.1998, N 249 25.05.1998, N 501
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան