Գլխավոր տեղեկություն
Номер
N 139
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2000-20.06.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.03.2000
Дата вступления в силу
28.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2000 թվականի N 139

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

 

Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի  նախագահի տեղակալ)
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Ա. Թումանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Ս. Սահակյան - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի  տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական  ծրագրերի վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության  պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան
Ա. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի  վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

 

  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 394 որոշման 1-ին կետը, 1999 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի N 394 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 720 և 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 2-ի N 394 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 769 որոշումները: