Գլխավոր տեղեկություն
Номер
N 129
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.03.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2000
Дата вступления в силу
15.04.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2000 թվականի N 129
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 24-ի N 129 որոշմամբ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը

Լ. Բարխուդարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Աբովյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Զ. Բարսեղյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու

Հ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ

Թ. Հակոբյան

- ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ

Բ. Ենգիբարյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան