ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1999 թվականի N 389
քաղ. Երևան
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի հուղարկավորության պետական միջոցառումների մասին» ՆՀ-326 հրամանագրի և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի հուղարկավորության կազմակերպման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`
ա) ապահովել հուղարկավորությանը մասնակցելու համար այլ պետություններից ժամանող անձանց փաստաթղթերի սահմանված կարգով ձևակերպումը, ընդունումը, տեղաբաշխումը և անվտանգությունը.
բ) Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի մահվան կապակցությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կազմակերպել սգո արարողություններ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին` Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի մահվան կապակցությամբ 1999 թվականի հուլիսի 6-8-ը խոնարհել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հասարակական և ժամանցի վայրերում արգելել խրախճանքների և զվարճալի հանդիսությունների անցկացումը:
3. Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի հուղարկավորության հետ կապված կազմակերպական աշխատանքների համակարգման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|