Գլխավոր տեղեկություն
Номер
N 674
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.10.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.1999
Дата вступления в силу
11.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1999 թվականի N 674
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածում`

ա) «Նախարարությունների կենտրոնական ապարատներ» բաժնում «բացառությամբ ՀՀ պաշտպանության, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների» բառերից հետո հավելվածը լրացնել «և ՀՀ պետական եկամուտների նախարարության» բառերով.

բ) հավելվածը «Հրշեջ պահպանության ստորաբաժանումներ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`

 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

կենտրոնական ապարատ

 

վարչության պետ 23170
նախարարի խորհրդական 15370
առաջատար վարչության (բաժնի) պետ, նախարարի աշխատակազմի ղեկավար, գործերի կառավարիչ 14810
ոչ առաջատար վարչության (բաժնի) պետ, առաջատար վարչության (բաժնի) կազմում բաժնի (ենթաբաժնի) պետ, նախարարի օգնական, գլխավոր հաշվապահ 14510
գլխավոր մասնագետ, գլխավոր օպեր լիազոր, գլխավոր տեսուչ, ավագ հետաքննիչ, մամլո քարտուղար 14120
առաջատար մասնագետ, ավագ օպեր լիազոր, ավագ տեսուչ, հետաքննիչ, թարգմանիչ 13670
առաջին կարգի մասնագետ, օպեր լիազոր, տեսուչ 13460
երկրորդ կարգի մասնագետ 12980

Նախարարության համակարգ

հարկային տեսչության պետ 14620
տեսչության պետի տեղակալ, բաժնի պետ, տարածքային օպերատիվ բաժնի պետ 14210
գլխավոր հարկային տեսուչ, գլխավոր օպեր լիազոր, գլխավոր հաշվապահ 13670
ավագ հարկային տեսուչ, ավագ օպեր լիազոր, գլխավոր մասնագետ 13380
հարկային տեսուչ, օպեր լիազոր, առաջատար մասնագետ 13260
առաջին կարգի մասնագետ 12980
երկրորդ կարգի մասնագետ 12760
տարածաշրջանային մաքսատան պետ 14810
մաքսային կետի պետ, մաքսատան պետի տեղակալ 14120
գլխավոր հաշվապահ 14120
մաքսատան բաժնի պետ 13670
մաքսատան բաժանմունքի պետ 13460
ավագ տեսուչ 13320
 տեսուչ 13140».

 

գ) «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգ» բաժնից հանել «ՀՀ հարկային տեսչության կենտրոնական ապարատ», «ՀՀ հարկային տեսչության տարածքային հարկային տեսչություններ», «ՀՀ մաքսային վարչության կենտրոնական ապարատ», «ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր» ենթաբաժինները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան