«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն արտակարգ իրավիճակների մասին» Ձև թիվ 1-արտակարգ իրավիճակ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Արտակարգ իրավիճակների մասին» ձև N 1-արտակարգ իրավիճակ (կիսամյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է.
1) 1-ին կիսամյակի տվյալները` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հուլիսի 25-ը,
2) 2-րդ կիսամյակի տվյալները` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև հունվարի 25-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Տող 1-ում բերվում է հաշվետու կիսամյակում ծագած տարերային և տեխնածին աղետների ընդհանուր քանակը:
6. Տող 2-ում բերվում է տարերային աղետների ընդհանուր քանակը, իսկ ըստ տեսակների` տողեր 2.1-2.27-ում:
7. Տող 3-ում բերվում է տեխնոլոգիական ծագմամբ աղետների ընդհանուր քանակը, իսկ ըստ տեսակների` տողեր 3.1-3.44-ում:
8. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու կիսամյակում գրանցված արտակարգ իրավիճակների դեպքերի քանակն` ըստ արտակարգ իրավիճակների տեսակների:
9. Սյունակ 2-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի գումարն ըստ արտակարգ իրավիճակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած ակտերի:
10. Սյունակ 3-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով օգտագործված գումարները:
11. Սյունակ 4-ում բերվում է արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած մարդկանց ընդհանուր թվաքանակը, որից առանձնացվում են զոհված (սյունակ 5), վիրավորված (սյունակ 6) և ժամանակավորապես տարահանված (էվակուացված) (սյունակ 7) մարդկանց թվաքանակները:
12. Հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի ուսուցանված ղեկավարների և մասնագետների թվաքանակը բերվում է տող 4-ում:
|
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200... թ. ___________ կիսամյակի համար
Տողի համա- րը |
Գրանցված արտակարգ իրավիճակ-ների դեպքերի քանակը, ընդամենը |
Պատ- ճառ- ված վնա- սը, հազ. դրամ |
վնասի վերացման համար օգտագոր- ծած գումարը, հազ. դրամ |
Տուժած մարդկանց թվաքանակը, մարդ | ||||
ըն- դա- մե- նը |
նրանցից | |||||||
զոհ- վել են |
վիրա- վոր- վել են |
ժամա- նակա- վորա- պես տարա- հան- վել են | ||||||
Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1 | Ընդամենը | |||||||
այդ թվում | ||||||||
2 | տարերային աղետներ, ընդամենը | |||||||
դրանցից | ||||||||
2.1 | ուժեղ քամի, փոթորիկ, մրրիկ, պտտահողմ, փոշեփոթորիկ | |||||||
2.2 | մառախուղ | |||||||
2.3 | ամպրոպ, կայծակ | |||||||
2.4 | կարկուտ | |||||||
2.5 | տեղատարափ անձրև | |||||||
2.6 | սողանք | |||||||
2.7 | սելավ | |||||||
2.8 | ձյան առատ տեղումներ, բուք, ձյունահողմ | |||||||
2.9 | սառնամանիք | |||||||
2.10 | մերկասառույց | |||||||
2.11 | ձյունահյուս | |||||||
2.12 | անտառային հրդեհ | |||||||
2.13 | տորֆային հրդեհ | |||||||
2.14 | ուժեղ շոգ, երաշտ, խորշակ | |||||||
2.15 | սակավաջրություն | |||||||
2.16 | ցրտահարություն վեգետացիոն շրջանում | |||||||
2.17 | գետերի վարարումներ և ջրհեղեղ | |||||||
2.18 | փլվածք | |||||||
2.19 | քարաթափվածք | |||||||
2.20 | համաճարակ բնակչության շրջանում | |||||||
2.21 | էպիզոոտիա (անասնաճարակ) | |||||||
2.22 | էպիֆիտոտիա (բույսերի համաճարակ) | |||||||
2.23 | երկրաշարժ | |||||||
2.24 | ստորերկրյա ջրերի բարձրացում | |||||||
2.25 | ||||||||
2.26 | ||||||||
2.27 | ||||||||
3 | տեխնածին աղետներ, ընդամենը | |||||||
դրանցից | ||||||||
3.1 | մարդատար գնացքների և մետրոպոլիտենի գնացքների բոլոր վթարները | |||||||
3.2 | ապրանքատար գնացքների բոլոր վթարները | |||||||
3.3 | օդաղետ | |||||||
3.4 | վթարներ (աղետներ) ավտոճանապարհներին, որոնք ուղեկցվում են 5 և ավելի մարդկանց զոհերով կամ մայրուղիներում երթևեկության տևական խաթարումով | |||||||
3.5 | վթարներ մայրուղային խողովակաշարերում | |||||||
3.6 | հրդեհ (պայթյուն) արդյունաբերական օբյեկտներում | |||||||
3.7 | հրդեհ (պայթյուն) հեշտ բռնկվող, այրվող, պայթուցիկ նյութեր արտադրող, վերամշակող և պահող օբյեկտներում | |||||||
3.8 | հրդեհ (պայթյուն) տրանսպորտում | |||||||
3.9 | հրդեհ (պայթյուն) հանքահորերում, ստորգետնյա անցումներում և մետրոպոլիտենում | |||||||
3.10 | հրդեհ (պայթյուն) սոցիալ-կենցաղային օբյեկտներում | |||||||
3.11 | հրդեհ (պայթյուն) վտանգավոր քիմիական օբյեկտներում | |||||||
3.12 | հրդեհ (պայթյուն) ճառագայթային վտանգավոր օբյեկտներում | |||||||
3.13 |
վթար քիմիական վտանգավոր նյութերի (ՔՎՆ) արտանետմամբ, դրանց արտադրության, վերամշակման կամ պահպանման ընթացքում | |||||||
3.14 | վթար տրանսպորտում ՔՎՆ արտանետմամբ | |||||||
3.15 | վթար վտանգավոր ճառագայթաակտիվ նյութերի արտանետմամբ | |||||||
3.16 |
վթար կազմակերպություններում և գիտահետազոտական լաբորատորիաներում վտանգավոր կենսաբանական նյութերի (ՎԿՆ) արտանետմամբ | |||||||
3.17 | վթար տրանսպորտում ՎԿՆ արտանետմամբ | |||||||
3.18 | տրանսպորտային ուղիների էլեմենտների փլուզում | |||||||
3.19 | արտադրական շենքերի և շինությունների փլուզում | |||||||
3.20 |
բնակելի, սոցիալ-կենցաղային նշանակության շենքերի և շինությունների փլուզում | |||||||
3.21 |
վթար էլեկտրակայաններում, որն ուղեկցվում է բոլոր սպառողներին 12 ժամից ավելի էլեկտրաօգտագործումից զրկմամբ | |||||||
3.22 |
վթար էլեկտրաէներգետիկ համակարգերում, որն ուղեկցվում է հիմնական սպառողներին և ընդարձակ տարածքներ 6 ժամից ավելի էլեկտրաօգտագործումից զրկմամբ | |||||||
3.23 |
տրանսպորտային էլեկտրակոնտակտային ցանցերի շարքից դուրս գալը | |||||||
3.24 |
վթարներ կոյուղագծերի համակարգում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտահոսմամբ | |||||||
3.25 | վթարներ ջերմային ցանցերում` տարվա ցուրտ սեզոններին | |||||||
3.26 |
վթարներ բնակչության խմելու ջրի մատակարարման համակարգերում | |||||||
3.27 | վթարներ կոմունալ գազախողովակներում | |||||||
3.28 |
վթարներ արդյունաբերական կազմակերպությունների արտադրական հոսքաջրերի մաքրման կայանքներում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտահոսմամբ | |||||||
3.29 |
վթարներ արդյունաբերական գազերի մաքրման կայանքներում` վնասակար աղտոտիչ նյութերի զանգվածային արտանետմամբ | |||||||
3.30 |
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են ջրածածկում և աղետալի ալիքներ | |||||||
3.31 |
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են ճեղքող վարարումներ | |||||||
3.32 |
ամբարտակների (պատնեշների, ջրարգելակների, անջրպետների) ճեղքումներ, որոնք առաջացնում են բերի հողաշերտի լվացում կամ ընդարձակ տարածքների վրա բերվածքների նստեցում | |||||||
3.33 |
մթնոլորտում վնասակար նյութերի արտանետումների գերազանցումը սահմանային թույլատրելի խտություններից 20 և ավելի անգամ | |||||||
3.34 |
մակերևութային և գրունտային ջրերում վնասակար նյութերի արտահոսքերի գերազանցումը սահմանային թույլատրելի խտություններից 50 և ավելի անգամ |
|||||||
3.35 |
հողում վնասակար նյութերի պարունակության գերազանցումը սահմանային թույլատրելի խտություններից 50 և ավելի անգամ |
|||||||
3.36 |
շրջակա միջավայրում ճառագայթաակտիվ մակարդակի գերազանցումը 25 միկրոռենտգեն/ժամ և ավելի | |||||||
3.37 | ||||||||
3.38 | ||||||||
3.39 | ||||||||
3.40 | ||||||||
3.41 | ||||||||
3.42 | ||||||||
3.43 | ||||||||
3.44 |
4. Հաշվետու ժամանակահատվածում պատրաստվել և ուսուցանվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի ___________ ղեկավարներ և մասնագետներ:
Կատարող ___________________
Հեռ. __________________
____”________________ 200_թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն ___________________
Պաշտոն _________________________
Ստորագրություն ____________________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.08.2019, թիվ 41-Ն | 25.08.2019, N 221-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|