Գլխավոր տեղեկություն
Номер
N 193-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.06.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.06.16/16(134) Հոդ.249
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
31.05.2003
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
31.05.2003
Дата вступления в силу
26.06.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60503191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 193-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ1» ենթակետով.

«բ1) հայտարարություն քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ.».

2) 21-րդ կետի երկրորդ պարբերության «մասնակցել մրցույթին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել» բառերը.

3) 24-րդ կետի`

ա) «ա» ենթակետի «40» թիվը փոխարինել «30» թվով.

բ) «բ» ենթակետի «30» թիվը փոխարինել «50» թվով.

գ) «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) 42-րդ կետի`

ա) «ա» ենթակետի «100» թիվը փոխարինել «60» թվով.

բ) «բ» ենթակետի «80» թիվը փոխարինել «50» թվով.

գ) «գ» ենթակետի «60» թիվը փոխարինել «40» թվով.

դ) «դ» ենթակետի «40» թիվը փոխարինել «30» թվով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «701» կետով.

«701. Հանձնաժողովը Խորհուրդ է ներկայացնում տեղեկություններ` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձանց հաղթող չճանաչվելու վերաբերյալ:».

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «781» կետով.

«781. Սույն կարգի 75-րդ կետով նախատեսված նշանակումը կատարելուց հետո տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եռօրյա ժամկետում Խորհուրդ է ներկայացնում տեղեկություններ` պաշտոնի նշանակված անձի վերաբերյալ:»:

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ
Մ. Բադալյան