«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. |
N 199-Ն |
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱ-ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղական բնակչության սեռա-տարիքային կազմի մասին» ձև թիվ 9-Ս (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 | |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱ-ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-Ս (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հավաքագրվող տեղեկատվությունն անհրաժեշտ է, որպեսզի վիճակագրական տեղեկատվություն սպառողներին, միջմարդահամարային ժամանակահատվածում, հնարավոր լինի ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների և բնակավայրերի վերաբերյալ առկա և մշտական բնակչության թվաքանակի, նրանց սեռա-տարիքային կազմի վերաբերյալ անհրաժեշտ` արդիական տեղեկատվությամբ:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացվում է հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական և այն քաղաքային համայնքների կողմից, որոնք իրենց վարչական ենթակայության ներքո ունեն գյուղական բնակավայրեր և որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին` մինչև փետրվարի 25-ը:
3. Հաշվետվությունը լրացնելու համար հիմք են հանդիսանում`
3.1. Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1` «Համայնքի գիրքը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 27.09.2000 թ. թիվ 18 որոշմամբ),
3.2. Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 2` «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 27.09.2000 թ. թիվ 19 որոշմամբ),
3.3. Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 3` «Տնտեսությունների այբբենական գիրքը» (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 27.09.2000 թ. թիվ 20 որոշմամբ), և
3.4. «Գյուղական համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1` Համայնքի գիրքը, Ձև N 2` Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը և Ձև N 3` Տնտեսությունների այբբենական գիրքը վարելու վերաբերյալ ցուցումները» (հաստատված` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 27.09.2000 թ. թիվ 21 որոշմամբ):
4. Հաշվետվությունը կազմվում է համայնքի տարածքում գտնվող բոլոր գյուղական բնակավայրերի, ինչպես նաև քաղաքային համայնքի ենթակայության ներքո գյուղական բնակավայրերի համար, անկախ դրանց բնակչության թվաքանակից:
5. Հաշվետվության մեջ` ժամանակավոր բնակվողների թվաքանակում չպետք է հաշվառվեն համայնքի տարածքում գտնվող ամառանոցների (շինությունների) սեփականատերերի կամ դրանք վարձակալողների վերաբերյալ տվյալները, ովքեր մշտապես հաշվառված (գրանցված) են և բնակվում են քաղաքներում:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Հաշվետվությունը լրացվում է 2001 թ. գյուղական համայնքների կողմից հիմնված վարչական ռեգիստրների` համայնքներում տնային տնտեսությունների հաշվառման Ձև N 1 «Համայնքի գիրք» -երում կատարած գրանցումների հիման վրա:
7. Համայնքի յուրաքանչյուր բնակավայրի համար լրացվում է առանձին հաշվետվություն, որը պետք է ներառի դրա տարածքում գտնվող բոլոր բնակատեղերի` գյուղակների, երկաթգծի կայարանների, կիսակայարանների, հիմնական բնակավայրերից հեռու գտնվող շինությունների և այլն, վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը (ներառվում է հիմնական բնակավայրի ցուցանիշներում) և մեկ հաշվետվական ձև` ընդամենը համայնքի համար:
8. Մինչև հաշվետվության ներկայացումը համայնքի ղեկավարը սույն հրահանգի 3.4 կետում հիշատակված ցուցումների համաձայն`
8.1. ստուգում է տվյալ տարվա ընթացքում ծնվածների ու մահացածների գրանցումների լրիվությունը` դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում վարվող գրքերի գրանցումներին,
8.2. համեմատում է տվյալ տարվա ընթացքում համայնքի տարածք բնակության եկածների ու համայնքի տարածքից բնակության այլ վայր մեկնածների վերաբերյալ գրանցումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տարածքային անձնագրային ծառայությունների կողմից եռամսյակի համար պատրաստվող տեղեկանքների տվյալների հետ, որը հնարավոր է ստանալ եռամսյակի ավարտից 10 օր անց,
8.3. ստուգում է տնային տնտեսության կազմից ժամանակավոր բացակա անձանց վերաբերյալ համապատասխան նշումների առկայությունը:
9. Համայնքի գրքերում և ցուցակներում գրառումների ստուգումն ու ճշգրտումն իրականացվում է համայնքի բոլոր տնային տնտեսությունները շրջագայելով, և տնտեսության գլխավորի կամ մեծահասակ անդամի հարցման եղանակով: Ծննդյան ամսաթվի վերաբերյալ գրառումների ճշգրտությունը որոշվում է ըստ անձնագրերի կամ ծննդյան վկայականների տվյալների: Կենսաթոշակառուների և նպաստառուների մասին տեղեկությունները ստուգվում են կենսաթոշակի գրքույկների կամ սոցիալական ապահովության մարմինների կողմից տրված համապատասխան փաստաթղթի հիման վրա:
10. Հաշվետվության դիմային էջի մարզի, տարածքի, համայնքի և բնակավայրերի անվանումների, վերաբերյալ լրացումները պետք է կատարել ամբողջական և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանումներին համապատասխան, իսկ կից բերված աղյուսակում լրացվում են տվյալ բնակավայրում հաշվառված ընդամենը և դրանցից առկա տնային տնտեսությունների թվաքանակը:
11. Հաշվետվության ուղղահայաց սյունակներում պահանջվող վիճակագրական տվյալներ են` տնային տնտեսությունների թվաքանակը (1,2-րդ), առկա և մշտական բնակչության թվաքանակները (3-5-րդ), այդ թվում բացակա բնակչությունը (ժամանակավոր և երկարատև), համայնքի (բնակավայրի) առկա բնակչության թվաքանակն ըստ առանձին տարիքների (6-18-րդ): Բացակա բնակչության թվաքանակը, հաշվարկվում է համայնքի գրքերի համապատասխան գրանցումների հիման վրա, առանց տարիքային բաշխման` ընդհանուր հանրագումարով (4-րդ սյունակ):
12. Հաշվետվության հորիզոնական տողերում պահանջվող տվյալներն են` ընդամենը բնակչություն (01), այդ թվում տղամարդիկ (02), կանայք (03), ժամանակավոր ներկա բնակչություն (04), նրանցից տղամարդիկ (05), կանայք (06): Հաջորդ տողերով վերոհիշյալ ցուցանիշներն առանձնացվում են ըստ տնային տնտեսությունների (առանց ժամանակավոր ներկա գտնվողների) տեսակների` գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվածների (07), այլ բնույթի ոչ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվածների (08) և այդ թվում կազմակերպություններում զբաղվածների (09):
13. Լրացված տվյալների ճշգրտությունը ստուգելիս հաշվի են առնվում սյունակների և տողերի միջև գոյություն ունեցող հետևյալ կապերը.
13.1. 02 տող + 03 տող = 01 տող (ըստ բոլոր սյունակների)
13.2. 04 տող = 05 տող + 06 տող (ըստ բոլոր սյունակների).
13.3. 01 տողի` 6+7+8+9+10+11+15+16+17+18=5 (սյունակներ)
13.4. 02 տողի` 6+7+8+9+10+11+15+16=5 (սյունակներ)
13.5. 03 տողի` 6+7+8+9+10+11+17+18=5 (սյունակներ)
14. Բնակչության ընդհանուր թվաքանակից տնային տնտեսություններն ըստ առանձին տեսակների առանձնացնելիս անհրաժեշտ է բնակչության ընդհանուր թվաքանակից հանել ժամանակավոր ներկաներին, այնուհետև կատարել բաշխումը:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մշտական բնակչություն - Յուրաքանչյուր համայնքի մշտական բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում է դրանում մշտապես ներկա և ժամանակավոր բացակա անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:
Մշտապես ներկա բնակչություն - համարվում են համայնքում հաշվառված և հաշվառման ժամանակ ներկա անձինք:
Ժամանակավոր բացակա բնակչություն - համարվում են հաշվառման ժամանակ համայնքի տարածքից մինչև մեկ տարի ժամկետով բացակայող հետևյալ անձինք`
● բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական և գիշերօթիկ դպրոցներում, ուսումնարաններում սովորելու մեկնած և ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում բնակվող (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում),
● համայնքի տարածքից դուրս աշխատող և ըստ աշխատանքի վայրի ժամանակավոր բնակվող անձինք,
● ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք,
● ազատազրկման վայրերում գտնվող անձինք,
● համայնքում գրանցված, բայց քաղաքային վայրերում բնակվող կենվորներ:
Երկարատև բացակայող բնակչություն - համարվում են համայնքում հաշվառված և հաշվառման ժամանակ համայնքի տարածքից մեկ տարուց ավելի ժամկետով բացակայող անձինք:
Առկա բնակչություն - Յուրաքանչյուր վարչական միավորի առկա բնակչության թվաքանակը, որպես կանոն, ստացվում է դրանում մշտապես ներկա և ժամանակավոր ներկա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:
Ժամանակավոր ներկա բնակչություն - համարվում են հաշվառման ժամանակ 1,5 ամսից ավելի ժամկետով համայնքի տարածք ժամանած հետևյալ կարգավիճակում գտնվող անձինք`
● ուսման ընթացքում ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, գիշերօթիկներում, մասնավոր բնակարաններում) բնակվող սովորողները,
● ժամանակավոր, սեզոնային, ինչպես նաև պայմանագրային կարգով աշխատողները,
● համայնքի տարածքում բնակվող, բայց քաղաքային բնակավայրերում գրանցված կենվորները:
● զինծառայողների ընտանիքները,
● օտարահպատակները, ովքեր եկել են գյուղական համայնք սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի,
● ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձինք, ովքեր բնակվում են համայնքի տարածքում:
IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներով պայմանավորված, հաջորդ տարիների ներկայացման ժամանակ հաշվետվության ձևում ընդունել հետևյալ փոփոխությունները`
1.1. 15-րդ և 16-րդ սյունակների տարիքային խմբերը 2005 թ. և հետագա տարիների համար սահմանվում են` «16-64» և «65 և բարձր»:
1.2. 17-րդ և 18-րդ սյունակների տարիքային խմբերը սահմանվում են` 2005 թ. համար` «16-59» և «60 և բարձր», 2007 թ.` «16-60» և «61 և բարձր», 2009 թ.` «16-61» և «62 և բարձր», 2011 թ. և հետագա տարիների համար` «16-62» և «63 և բարձր»:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ձև թիվ 9-Ս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱ-ՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ 200 թ. հունվարի 1-ի դրությամբ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|