ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2004 թվականի N 560-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի համաձայն`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային կառավարման մարմինների ցանկը, գործունեության կանոնակարգը և ջրավազանային կառավարման անցնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 5-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման մեջ և NN 1, 2, 3 հավելվածներում «ջրավազանային կառավարման մարմին» բառերն ըստ հոլովառության համապատասխանաբար փոխարինել «ջրավազանային կառավարման տարածքային բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 25 Երևան |