«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 180-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿԱՆԱՉ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» Ձև թիվ 1-կանաչ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 180-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԿԱՆԱՉ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Քաղաքային հողերի և կանաչապատ տարածքների մասին» ձև N 1-կանաչ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև փետրվարի 15-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն՝ մինչև փետրվարի 25-ը, որը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև մարտի 1-ը:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ
4. «Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (101) բերվում է քաղաքի՝ հաստատված սահմանագծում առկա բոլոր հողային և ջրային տարածքները: Քաղաքի սահմանագիծ է համարվում այն սահմանը (գիծը), որը բաժանում է քաղաքի տարածքը շրջակա հողերից և այլ բնակավայրերից: Եթե հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել քաղաքի տարածքի փոփոխություն, ապա այդ մասին հաշվետվությանը կից վավերացված գրությամբ բերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համարը և ընդունման ամսաթիվը:
5. Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսից առանձնացվում են կառուցապատված հողամասերի (տող 102) և օգտահողերի (տող 103) մակերեսները:
6. Տող 102-ում հաշվառվում են՝
1) շենքերով և այլ կառույցներով կառուցապատված տարածքները,
2) ընդհանուր օգտագործման հողերը՝ բնակելի թաղամասերին կից տարածքները՝ զբաղեցված փողոցներով, հրապարակներով, գետափներով և այլն, հողային տարածքները, որոնք օգտագործվում են բնակչության հանգստի, զվարճանքների, հիգիենիկ ու մշակութային պահանջների համար (զբոսայգի, անտառապուրակներ, այգիներ, բացատներ, ծառուղիներ և այլն), ջրային տարածքները (բացի ձկնային տնտեսության ջրամբարներից), գերեզմանոցները,
3) հատուկ նշանակության հողերը՝ օտարացված հողաշերտերը (երկաթուղային գծեր, մայրուղիներ, օդանավակայաններ, ափամերձ կառուցվածքներով զբաղեցված տարածքներ և այլն), հողեր, որոնք ունեն պետական պաշտպանության կառույցներ (հրաձգարաններ, կրակակետեր, պաշտպանական ամրություններ, զորանոցներ և այլն), արգելոցները, արգելավայրերը և նմանատիպ հողերը:
7. Տող 103-ում բերվում է քաղաքի ոչ կառուցապատված մասերում գտնվող այգիների, դաշտերի, արոտավայրերի, մարգագետինների, առուների (ձորերի), ճահիճների և նմանատիպ այլ տարածքների մակերեսը, որը չի հաշվառվում նախորդ բաշխվածությունում:
8. «Բոլոր կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում տարեվերջին» տողում (104) բերվում են տվյալներ տնկված կամ բնական անտառների, կանաչ և պահպանիչ տարածությունների, անտառպուրակների, համաքաղաքային մշակութային և հանգստի զբոսայգիների, մանկական զբոսայգիների, այգիների, ծառուղիների, բացատների, գերեզմանոցների և այլ հատուկ նշանակության կանաչ զանգվածների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, նախադպրոցական հիմնարկների (մանկապարտեզներ, մսուր-մանկապարտեզներ), հասարակական շենքերի, սպորտային համալիրների, արդյունաբերական օբյեկտների և այլնի տարածքում գտնվող սահմանափակ օգտագործման տնկարկների, փողոցներին, հրապարակներին, գետափնյա փողոցներին կից տնկարկների, ծաղկանոցների ու մարգերի մասին:
9. Այդ տարածքներից առանձնացվում են հասարակական օգտագործման կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի մակերեսը (տող 105), որն իր մեջ ներառում է կուլտուրայի և հանգստի, մանկական, բուսաբանական, կենդանաբանական և այլ այգիներն ու պուրակները (տող 106), անտառները, պաշտպանական գոտիները (տող 107), մարզադաշտերը և այլ կանաչ տարածքները (տող 108):
10. Փողոցներին կից ծառատնկված շերտերի ընդհանուր երկարությունը բերվում է տող 109-ում:
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
11. Բաժնում բերվող՝ ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
12. 201 տողում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):
13. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.
1) նյութական ծախսերը (տող 206), ինչը ներառում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը:
2) ոչ նյութական ծառայությունների վճարումները տողում (207) ներառվում են՝ աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:
3) գործուղման ծախսերի տողում (208) տողում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:
4) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները տողում (209) բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են 210 տողում:
6) 211 տողում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը:
7) այլ ծախսեր տողում (212) բերվում են վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը:
14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 213), տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով: Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն /ոչ աշխատանքային/ և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200…թ. համար
Բաժին 1. Քաղաքային հողեր, կանաչապատ տարածքներ
(հեկտար) |
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա | Բ | 1 |
101 |
Քաղաքային հողերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում |
|
102 |
այդ թվում՝ կառուցապատված |
|
103 |
քաղաքային օգտահողեր |
|
104 |
Բոլոր կանաչ զանգվածների և ծառատնկված վայրերի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմանագծում, տարեվերջին |
|
105 |
այդ թվում՝ հասարակական օգտագործման կանաչ զանգվածներ և ծառատնկված վայրեր |
|
106 |
որից՝ կուլտուրայի և հանգստի, մանկական, բուսաբանական, կենդանաբանական և այլ այգիներ ու պուրակներ |
|
107 |
անտառներ և պաշտպանական գոտիներ |
|
108 |
մարզադաշտեր |
|
109 |
Փողոցներին կից ծառատնկված շերտերի ընդհանուր երկարությունը /ըստ փողոցների առանցքի/, կմ |
Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
(հազ. դրամ) |
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա | Բ | 1 |
201 |
Մուտքեր, ընդամենը | |
202 |
այդ թվում՝ բյուջեից | |
203 |
նվիրատվությունից | |
204 |
այլ մուտքեր | |
205 |
Ծախսեր, ընդամենը | |
206 |
այդ թվում՝ նյութական ծախսեր |
|
207 |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ | |
208 |
գործուղման ծախսեր | |
209 |
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ | |
210 |
պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ | |
211 |
հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր |
|
212 |
այլ ծախսեր | |
213 |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |