«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. |
N 168-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1- ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ամփոփ հաշվետվություն «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հանցագործությունների մասին» ձև N 1-հանցագործություն (ամսական) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գրանցված բոլոր հանցագործությունների քանակը բերվում է տող 1-ում:
6. Տող 1.1-ում բերվում է քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների առանձանցվում է 1.1.1-ից 1.1.13 տողերում:
7. Տող 1.2-ում բերվում է տնտեսական հանցագործությունների գծով գրանցված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների առանձանցվում է 1.2.1-ից 1.2.5 տողերում:
8. Տող 1.3-ում բերվում է 1.1 և 1.2. տողերում չնշված՝ այլ հանցագործությունների քանակը, որից 1.3.1 տողում առանձնացվում է առանց մահի ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||
Գտնվելու վայրը ___________________________________________ էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________ Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ |
Հաստատված է ՀՀ վիճակագրության Ներկայացնում է` |
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_____________________մարզ
200…թ. _________ամսվա համար
Հանցագործություններ | Տողի համարը | Հաշվետու ժամանակա- հատվածում |
Նախորդ տարվա ժամանակա- հատվածում |
1 | 2 | 3 | 4 |
Բոլոր ծառայությունների գծով, ընդամենը | 1 | ||
քրեական հետախուզության գծով, ընդամենը | 1.1 | ||
որից՝ ծանր | 1.1.1 | ||
այդ թվում՝ դիտավորյալ սպանություն | 1.1.2 | ||
սպանության փորձ | 1.1.3 | ||
բռնաբարություն և բռնաբարության փորձ | 1.1..4 | ||
մարմնական վնասվածք, ընդամենը | 1.1.5 | ||
որից՝ ծանր մարմնական վնասված | 1.1.5.1 | ||
պետական կամ հանրային գույքի հափշտակում, ընդամենը | 1.1.6 | ||
այդ թվում՝ գողության միջոցով | 1.1.6.1 | ||
կողոպուտի միջոցով | 1.1.6.2 | ||
ավազակության միջոցով | 1.1.6.3 | ||
խարդախության միջոցով | 1.1.6.4 | ||
անձնական սեփականության հափշտակում, ընդամենը | 1.1.7 | ||
այդ թվում՝ գողության միջոցով | 1.1.7.1 | ||
որից՝ բնակարանային | 1.1.7.1.1 | ||
ավտոտրանսպորտի | 1.1.7.1.2 | ||
կողոպուտի միջոցով | 1.1.7.2 | ||
ավազակության միջոցով | 1.1.7.3 | ||
խարդախության միջոցով | 1.1.7.4 | ||
ճանապարհատրանսպորտային պատահար մահացու ելքով | 1.1.8 | ||
տրանսպորտային միջոցների փախցնել | 1.1.9 | ||
խուլիգանություն | 1.1.10 | ||
ապօրինաբար թմրամիջոցներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը | 1.1.11 | ||
ապօրինի կերպով զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը | 1.1.12 | ||
այլ հանցագործություններ քրեական հետախուզության գծով | 1.1.13 | ||
տնտեսական հանցագործությունների գծով, ընդամենը | 1.2 | ||
որից՝ ծանր | 1.2.1 | ||
այդ թվում՝ յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով` պետական գույքի հափշտակում, ընդամենը | 1.2.2 | ||
որից՝ խոշոր չափերի | 1.2.2.1 | ||
իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելը | 1.2.2.2 | ||
դրամանենգություն (կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը) | 1.2.3 | ||
կաշառք ստանալը, միջնորդությունը կաշառքի համար, կաշառք տալը | 1.2.4 | ||
այլ տնտեսական հանցագործություններ | 1.2.5 | ||
այլ հանցագործությունների գծով, ընդամենը | 1.3 | ||
այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահար առանց մահի | 1.3.1 |
Ղեկավար | |
Անուն, ազգանուն______________ | |
Կատարող_________________ |
Պաշտոն____________________ |
Հեռ._____________ |
Ստորագրություն______________ |
___ ___________200__ թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.02.2004, N 05-Ն | 13.05.2004, N 168-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|