Գլխավոր տեղեկություն
Номер
N 372
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.06.1999
Дата вступления в силу
03.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 1999 թվականի N 372
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, պետական նոտարիատի» բառերը.

բ) որոշման N 1 հավելվածում`

«ՀՀ վճռաբեկ դատարան» բաժինը «-գլխավոր խորհրդատու» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«- ավագ խորհրդատու

13820».

«ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ

- գլխավոր վարչության պետ, ԱՊՀ ներկայացուցիչ

23170

- վարչության պետ

20350

- բաժնի պետ, նախարարի օգնական

19760

- բաժանմունքի պետ

18610

- խմբի պետ

16750

- ավագ սպա

15840

- սպա, նախարարի տեղակալի օգնական

14510».

«ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կենտրոնական ապարատ» բաժնում`

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական և շարքային կազմ».

«ՀՀ ազգային անվտանգության մարմիններ» ենթաբաժնի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- գլխավոր վարչության պետ

 23170».
«ՀՀ ներքին գործերի մարմիններ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ ներքին գործերի մարմիններ

 

Հրամանատարական կազմ`

- գլխավոր վարչության պետ

23170

- վարչության պետ

20350

- գլխավոր վարչության կազմում վարչության,  ինքնուրույն բաժնի պետ

19760

- միլիցիայի գնդի հրամանատար

18610

- ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում  բաժնի պետ

18100

- վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ

17440

- կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, քննիչ, հատուկ հանձնարարություններով

  ավագ տեսուչ

16750

- ավագ օպերլիազոր, քննիչ, տեսուչ

16270

- օպերլիազոր, քննիչ, տեսուչ

15840

- դասակի հրամանատար

15370

- հերթապահ

15030

- ենթասպայական պաշտոններ

14510

- կրտսեր հրամկազմ

13800

- շարքային կազմ

13100».

գ) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի դասային կոչումներ ունեցող աշխատողներիուղղ., պետական նոտարների, փորձագետների, դատական ակտերի հարկադիր կատարողների աշխատավարձերին սահմանվող հավելումներԸ

 

28. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի դասային կոչումներ ունեցող աշխատողներիուղղ. , պետական նոտարների, փորձագետների, դատական ակտերի հարկադիր կատարողների աշխատավարձերին սահմանվում են հավելումներ` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40 հոդվածով դատախազության աշխատողների համար սահմանված հավելավճարների չափով».

դ) որոշման N 4 հավելվածից հանել`

«ՀՀ արդարադատության նախարարության, պետական նոտարիատի,» բառերը.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, պետական նոտարիատի աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումները» բառերը.

1-ին և 2-րդ կետերը:

Այդ կապակցությամբ նշված հավելվածի 3, 4, 5 և 6-րդ կետերը համապատասխանաբար համարել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետեր.

ծանոթագրության 1-ին կետը և «2.» թիվը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելումների վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի հիմնարկների պահպանման համար Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան