Գլխավոր տեղեկություն
Номер
N 336
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.1999
Дата вступления в силу
21.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 1999 թվականի N 336
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 1999 թվականի հունիսի 8-ը մշակել և պետական կառավարման մարմիններին տրամադրել համապատասխան ճյուղերի (ոլորտների) 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի նախագծերի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով մինչև 1999 թվականի հունիսի 15-ը մշակել և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել 2000 թվականի բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացնելու կարգը.

գ) մինչև 1999 թվականի հունիսի 15-ը մշակել և պետական կառավարման տարածքային մարմիններին տրամադրել մարզի (Երևան քաղաքի) 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծի կազմման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումները.

դ) մինչև 1999 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ներկայացնել վերջինիս Հայաստանի Հանրապետության 2000 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ու տարածքային զարգացման ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար պահանջվող վիճակագրական տեղեկատվության ցանկը.

ե) մշակել և մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000- 2002 թվականների սոցիալ տնտեսական զարգացման և տարածքային զարգացման ծրագրերի նախագծերը.

զ) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու հայտ ներկայացրած հայտատուների հետ համաձայնեցնել բյուջեի նախագծում նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը` կազմելով դրանց մասին համապատասխան արձանագրություններ, և դրանք մինչև 1999 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկել հայտատուներին.

է) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի բյուջետային ուղերձի նախագիծը (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բացատրագրի).

ը) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեից քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` թաղային համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը.

թ) մինչև 1999 թվականի հոկտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջետային ուղերձի, Հայաստանի Հանրապետության 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման և տարածքային զարգացման ծրագրերի նախագծերի հիման վրա մշակված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ու դրա բացատրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչև 1999 թվականի հուլիսի 3-ը` համապատասխան ճյուղի (ոլորտի) 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված մեթոդական ցուցումների.

բ) մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի 2000-2002 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը.

գ) մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը` համակարգում 2000-2002 թվականներին օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի օգտագործման վերաբերյալ կանխատեսումները:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մինչև 1999 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային զարգացման ծրագրերի և Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած ցանկի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին`

ա) մինչև 1999 թվականի հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2000-2002 թվականների Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունները.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 2000 թվականին պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու անհրաժեշտություն ունեցող համայնքների ցանկը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հետ համաձայնեցնելով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

մինչև 1999 թվականի հուլիսի 3-ը` մարզի (Երևան քաղաքի) 2000-2002 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների,

մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների համաձայն կազմված` մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) 2000-2002 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը,

մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը` մարզի (Երևան քաղաքի) քաղաքային, գյուղական և թաղային համայնքներից ստացված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2000-2002 թվականների հայտերը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների,

մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելիք համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած մեթոդական ցուցումների.

բ) համագործակցել պետական կառավարման համապատասխան մարմինների հետ վերջիններիս համակարգի` մարզպետներին (Երևանի քաղաքապետին) ենթակա հիմնարկների 2000-2002 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել վերջինիս սահմանած մեթոդական ցուցումների համաձայն կազմված` իրենց 2000-2002 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին մինչև 1999 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել վերջինիս սահմանած մեթոդական ցուցումների համաձայն կազմված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների 2000-2002 թվականների բյուջետային ֆինանսավորման հայտերը` ըստ յուրաքանչյուր դատարանի:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի համաձայն, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կենտրոնական բանկի խորհրդի հաստատած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000-2002 թվականների կապիտալ ներդրումների ծրագրի և ծախսերի նախահաշիվների նախագծերը (համապատասխան հիմնավորումներով)` «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներառելու համար:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2000-2002 թվականների միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված ծախսերի ֆինանսավորման գծով պահանջվող հատկացումների հաշվարկը (կազմակերպությունների կտրվածքով) և առաջարկություններ այդ բնագավառում կատարվելիք ծախսերի առաջնահերթության վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մինչև 1999 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն 2000-2002 թվականների ընթացքում մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, արժեքի, դրանց իրացման պայմանների (ներառյալ իրացումից ստացվող հասույթի օգտագործման ուղղությունները) և հայտնի այլ տվյալների մասին, ինչպես նաև դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) պատճենները:

11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` անհրաժեշտության դեպքում մինչև 1999 թվականի սեպտեմբերի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան