ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1999 թվականի N 151
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների և քարերի շուկայի զարգացման նպատակով և հաշվի առնելով «Ոսկեգործություն-98» ցուցահանդես-վաճառքի անցկացման դրական արդյունքները`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության նախաձեռնությամբ առաջիկա հինգ տարվա համար «Ոսկեգործություն» ցուցահանդես-վաճառքի անցկացման ժամանակացույցը (կցվում է):
2. Առաջարկել Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միությանը`
ա) ժամանակացույցին համապատասխան ապահովել «Ոսկեգործություն» ամենամյա ցուցահանդես-վաճառքի կազմակերպումն ու անցկացումը` դրանք դարձնելով ավանդական.
բ) ցուցահանդես-վաճառքի ավարտից հետո 10-օրա ժամկետում դրանց արդյունքների վերաբերյալ (ըստ մասնակիցների կազմի, կնքված պայմանագրերի թվի, դրանցով իրականացվելիք գործարքների և ապրանքաշրջանառության ծավալի) տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` օժանդակել Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միությանը «Ոսկեգործություն» ամենամյա ցուցահանդես-վաճառքի անցկացման շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու, ինչպես նաև ցուցահանդես-վաճառքի ընթացքում կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել «Ոսկեգործություն» ամենամյա ցուցահանդես-վաճառքին ներկայացվող ցուցանմուշների առաջնահերթ սպասարկումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու արտահանումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` «Ոսկեգործություն» ամենամյա ցուցահանդես-վաճառքի անցկացման նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
NN ը/կ |
ԺԱՄԿԵՏԸ |
1. | II եռամսյակ, 1999 թ. |
2. | II եռամսյակ, 2000 թ. |
3. | II եռամսյակ, 2001 թ. |
4. | II եռամսյակ, 2002 թ. |
5. | II եռամսյակ, 2003 թ. |