Գլխավոր տեղեկություն
Номер
N 187
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.1999-03.07.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.1999
Дата вступления в силу
15.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2001

041.0187.31.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 31 մարտի 1999 թվականի N 187
քաղ. Երևան 

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կառավարման մեխանիզմները կատարելագործելու, տնտեսական առավել նպատակաուղղված և արդյունավետ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ ձևավորելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել`

ա) պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) պարբերաբար իրականացումը.

բ) տնտեսության համապատասխան ճյուղերի շարքը դասվող պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տարեկան և եռամսյակային ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների ստացումը օրենքով սահմանված ժամկետներում.

գ) պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության իրականացումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության դիտարկումների (մոնիտորինգ) անցկացման մասին մեթոդական ցուցումներին համապատասխան.

դ) վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` սույն որոշման հավելվածով` պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների 1998 թվականի տարեկան և 1999 թվականի եռամսյակային գործունեության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույցով սահմանված ժամկետներում:

2. «Հայկական ատոմակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի ընթացիկ (ամսական) գործունեության ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) պարբերաբար իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

Սահմանել, որ նշված ընկերությունները պարտավոր են, հաշվապահական հաշվառումը կարգավորող մարմնի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերից ու դրանք ներկայացնելու ժամկետներից բացի, վերլուծական և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա կազմել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն` վերջինիս կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և մարզպետարաններից ստացված ամփոփ ֆինանսական հաշվետվությունների, եզրակացությունների և առաջարկների հիման վրա ապահովել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության 1998 թվականի տարեկան և 1999 թվականի եռամսյակային արդյունքների վերլուծությունը` տնտեսության ճյուղային դասակարգմամբ և տարածքային կտրվածքով, և որոշումներ ընդունելու վերաբերյալ եզրակացություններ (առաջարկություններ) ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն որոշման հավելվածին համապատասխան:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ. 
մարտի 31-ի N 187 որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

պետական եվ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների 1998 թվականի տարեկան եվ 1999 թվականի եռամսյակային գործունեության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու

 

 1. 1998 թվականի տարեկան տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույց

 

ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների անվանումները

ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինների ամփոփ հաշվետվությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

ՀՀ արդյունաբերության և առևտրի 04.05.99  02.06.99
ՀՀ առողջապահության 28.04.99 27.05.99
ՀՀ արդարադատության 30.04.99 31.05.99
ՀՀ արտաքին գործերի 03.05.99 01.06.99
ՀՀ բնապահպանության 04.05.99 03.06.99
ՀՀ գյուղատնտեսության 27.04.99 25.05.99
ՀՀ էներգետիկայի 30.04.99 26.05.99
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության 23.04.99 14.05.99
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 26.04.99 18.05.99
ՀՀ սեփականաշնորհման 29.04.99 27.05.99
ՀՀ սոցիալական ապահովության 29.04.99 24.05.99
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության 30.04.99 31.05.99
ՀՀ պաշտպանության  03.05.99 03.06.99
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի 29.04.99 19.05.99
ՀՀ տրանսպորտի  28.04.99  20.05.99
ՀՀ քաղաքաշինության 03.05.99 27.05.99
ՀՀ կրթության և գիտության 27.04.99 21.05.99
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի 26.04.99 19.05.99
Երևանի քաղաքապետարան 28.04.99 27.05.99
Շիրակի մարզպետարան 30.04.99 31.05.99
Լոռու մարզպետարան 03.05.99 01.06.99
Վայոց ձորի մարզպետարան 04.05.99 03.06.99
Տավուշի մարզպետարան 23.04.99 14.05.99
Արարատի մարզպետարան 26.04.99 18.05.99
Կոտայքի մարզպետարան 29.04.99   27.05.99
Գեղարքունիքի մարզպետարան 29.04.99 24.05.99
Արմավիրի մարզպետարան 29.04.99  19.05.99
Արագածոտնի մարզպետարան 27.04.99 21.05.99
Սյունիքի մարզպետարան 26.04.99 19.05.99

 

2. 1999 թվականի առաջին եռամսյակի տեղեկատվությունը ներկայացնելու ժամանակացույց

 

ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների անվանումները

ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինների ամփոփ հաշվետվությունները
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու ժամկետը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

ՀՀ արդյունաբերության և առևտրի 20.05.99  17.06.99
ՀՀ առողջապահության 14.05. 14.06.99
ՀՀ արդարադատության 18.05.99 15.06.99
ՀՀ արտաքին գործերի 19.05.99 16.06.99
ՀՀ բնապահպանության 20.05.99 18.06.99
ՀՀ գյուղատնտեսության 13.05.99 10.06.99
ՀՀ էներգետիկայի 18.05.99 11.06.99
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության 12.05.99 04.06.99
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 12.05.99 04.06.99
ՀՀ սեփականաշնորհման 17.05.99 14.06.99
ՀՀ սոցիալական ապահովության 17.05.99 09.06.99
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության 18.05.99 15.06.99
ՀՀ պաշտպանության 19.05.99 18.06.99
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի 17.05.99 04.06.99
ՀՀ տրանսպորտի 14.05.99 07.06.99
ՀՀ քաղաքաշինության 19.05.99 14.06.99
ՀՀ կրթության և գիտության 13.05.99 08.06.99
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի 12.05.99 04.06.99
Երևանի քաղաքապետարան 14.05.99 14.06.99
Շիրակի մարզպետարան 18.05.99 15.06.99
Լոռու մարզպետարան 19.05.99 16.06.99
Վայոց ձորի մարզպետարան 20.05.99 18.06.99
Տավուշի մարզպետարան 12.05.99 04.06.99
Արարատի մարզպետարան 12.05.99 04.06.99
Կոտայքի մարզպետարան 17.05.99 14.06.99
Գեղարքունիքի մարզպետարան 17.05.99 04.06.99
Արմավիրի մարզպետարան 17.05.99  14.06.99
Արագածոտնի մարզպետարան 13.05.99 08.06.99
Սյունիքի մարզպետարան 12.05.99 04.06.99

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան