Գլխավոր տեղեկություն
Номер
N 158-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.286
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Дата вступления в силу
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 158-Ն

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկը և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելն ու թիվը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 20
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 158-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼՆ ՈՒ ԹԻՎԸ
 
 

Պաշտոնը

Հաստիք-
ների
թիվը

Զենքի տեսակը

Զենքի ձևը

Զենքի
թիվը

Զենքի մոդելը

Գլխավոր տնօրեն

1

ծառայո-ղական

կարճ ակոսափող

1

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած  մոդել

Ինկասատոր,
ինկասատոր-վարորդ

24

ծառայո-ղական

կարճ ակոսափող

24

Փոստ ուղեկցողներ,
ուղեկցող վարորդներ

126

ծառայո-ղական

կարճ ակոսափող

126

Ընդամենը

151

ծառայո-ղական

կարճ ակոսափող

151

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան