603.0089.23.10.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հոկտեմբերի 2001 թ. |
N 89 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎՏՈ (ՓՈՍՏԱՅԻՆ-ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-ավտո (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին Հրահանգը,
2. ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 26.08.1999 թ. թիվ 160 հրամանը:
|
Ս. Մնացականյան |
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հրահանգը սահմանում է 65-ավտո (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1.3. 65-ավտո հաշվետվությունը լրացնում են միայն`
- բեռնափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
- ուղևորափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:
1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ1: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
1.5. Կազմակերպությունները կազմում են եռամսյակային հաշվետվություն` տարվա սկզբից աճողական կարգով, հաշվետվությունում նշված ժամկետում:
1.6. Հաշվետվության տվյալները լրացվում են հաշվետվությունում նշված չափման միավորներով:
1.7. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալները ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:
1.8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.9. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.10. Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
1.11. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999 թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ):
_______
1 առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
2. Լրացման կարգը
Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ) (բաժին 1), Շահագործական ավտոբուսներ և միկրոավտոբուսներ (բաժին 2), Թեթև մարդատար շահագործական մեքենաներ (բաժին 3):
Օգտագործվող հիմնական հասկացություններն են`
2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:
2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9 -15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:
2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:
2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:
2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
2.3. Միջմարզային երթուղի` այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
2.4. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
Առաջին բաժնի 8-րդ սյունակից առանձնացվում են արտահանման (սյունակ 9), ներմուծման (սյունակ 10) հետ կապված բեռնափոխադրումները:
Փոխադրումներ գյուղական վայրերում ցուցանիշն (բաժին 2, սյն. 10) իրենից ներկայացնում է գյուղական երթուղիներով (գյուղական բնակավայրերը միմյանց կամ քաղաքին կապող երթուղիներ) կատարվող փոխադրումները:
3. Բեռնատար ավտոտրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ (բաժին 1)
Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով:
Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ :
Ծանոթություն: Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքա-տրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
4. Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ (բաժին 2)
Հետայսու ուղևորատար տրանսպորտի բոլոր ցուցանիշերը լրացվում են ինչպես սեփականության, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոբուսային տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ իրենից ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշերն արտահայտվում են հազարներով: Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշերում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները): Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ կառավարության 1998 թ. թիվ 32 որոշմամբ սահմանված կարգի*:
________
*) Ըստ ՀՀ Կառավարության 1997 թ. թիվ 251 որոշման ներքաղաքային և միջքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով: Կազմակերպությունների կողմից անվճար և զեղչ սակագներով փոխադրված ուղևորների քանակը որոշվում է` նման ծառայություններ մատուցելու հետևանքով կազմակերպություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարների չափով: Ըստ ՀՀ Կառավարության 1998 թ. թիվ 32 որոշման, կազմակերպությունների կողմից չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշվում են հետևյալ բանաձևով`
Փ=Քձ x Ս x Աա/քԸնդ
որտեղ`
Քձ -ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ):
քԸնդ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ):
Աա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ):
Ս-ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ/ մարդ):
Ավտոբուսներով ուղևորների փոխադրումների ծավալները (տող 220) և ուղևորաշրջանառությունը (տող 230) հաշվետվության մեջ լրացվում են ըստ երթուղիների առանձին տեսակների` ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական:
Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը (տող 14) ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով աշխատող ավտոբուսների աշխատանքը ներառվում է երթուղու այն տեսակի մեջ, որով աշխատել է տվյալ ավտոբուսը (օր.` եթե ավտոբուսն աշխատել է ներքաղաքային երթուղով, ապա տվյալ ավտոբուսի աշխատանքի տվյալները ներառվում են հաշվետվության երկրորդ բաժնի 4-րդ և 5-րդ սյունակներում, ներմարզային երթուղով աշխատելու դեպքում` 4-րդ և 7-րդ սյունակներում և այլն):
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների քանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների քանակը:
3.4. Ուղևորաշրջանառությունը (տող 15) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 1/2-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ:
Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների քանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
- անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրման դեպքում` հրահանգում նշված թիվ 32 որոշման կարգով հաշվարկված ուղևորների քանակի և տվյալ կազմակերպության երթուղիների միջին հեռավորության 1/2-ի արտադրյալով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը- 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15x20=300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20x25=500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6x30 =180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների քանակի և տվյալ երթուղու հեռավորության կեսի արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65;
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստա-էքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների քանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
5. Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքը դրամական արտահայտությամբ (բաժին 1, 2, 3)
5.1. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (տող 100) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը և հաշվետվությունում այն արտահայտվում է առանց ավելացված արժեքի հարկի: Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն մտնում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
5.2. Շահագործական ավտոբուսների հասույթ (տող 200) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի): (Տես «Շահութահարկի մասին» ՀՀ օրենք):
5.3. Երթուղային ավտոբուսների շահագործումից ստացված հասույթ (տող 201) ցուցանիշում ցույց են տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների շահագործումից ստացված հասույթները (առանց պատվերով աշխատող ավտոբուսների):
Կազմակերպության վնասները փոխհատուցելու նպատակով բյուջեից հատկացված դոտացիոն գումարները «Հասույթ - ընդամենը» (տող 200) և «այդ թվում երթուղային ավտոբուսներից և միկրոավտոբուսներից» (տող 201) տողերում չեն հաշվառվում, այլ արտացոլվում են «Պետական նպաստ (դոտացիա)» (տող 240) տողում:
5.4. Վճարովի երթևեկությամբ ուղևորների փոխադրումներից ստացված հասույթ ցուցանիշում (տող 202) ներառվում է վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը:
5.5. Թեթև մարդատար տաքսիների շահագործումից ստացված հասույթի մեջ մտնում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները (տող 400, սյունակ 4):
5.6. 400 տողի 5-րդ սյունակում լրացվում է այն հասույթը, որն ստացվում է պատվիրատուի կողմից` ծառայողական նպատակներով հաշվետու կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
5.7. Այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմեքենաների շահագործումից ստացված դրամական միջոցները չեն մտնում ուղևորաբեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին և վնասներին:
6. Բեռնափոխադրումների եվ ուղեվորափոխադրումների հետ կապված ծախսերը (բաժին 1, 2, 3, տողեր 110, 210, 410)
6.1. Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ծախսերի մեջ ներառվում են ավտոմեքենաների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումները սոցիալական կարիքների համար, ամորտիզացիոն մասհանումներ, այլ ծախսեր: (Տես «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի գլուխ 4):
6.2. Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն մտնում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:
6.3. Հաշվետու կազմակերպության ծառայողական ավտոմեքենաների շահագործման ծախսերը ցույց են տրվում 410 տողի 6-րդ սյունակում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ՝ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական | ||||||||||||||||||||||||||||||||||
ՁԿԴ-ի** |
ՊԿՄՆՀ-ի*
|
ՏԳԸԴ-ի**
| |||||||||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) _____________________ Ով է ներկայացնում (անվանումը) _____________________
1. պետություն, 2. համայնք, 3. իրավաբանական անձ, 4. քաղաքացի Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում
Կազմակերպական-իրավական ձևը ___________ծածկագիրը՝** I I I Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________ __________________________________ ծածկագիրը** I I I I I I Ձեռնարկությունների պետռեգիստրում գրանցման համարը** I I__ I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * * I I_ I I I I I I I Մարզը ___________________________________ I I I Հասցեն ____________________________________________ *) Ծածկագրերը լրացվում են վիճակագրական մարմինների կողմից **) Լրացվում է ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳԸԴ-ի հիման վրա)***) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են միաժամանակ՝ համապատասխան վանդակներում |
Ձև թիվ 65-ավտո ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություն Ներկայացնում են՝ ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխա-նատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
հունվար_________________________200 թ. համար
(տարվա սկզբից աճողական թվերով)
1. Բեռնատար շահագործական ավտոմեքենաներ (ներառյալ բեռնատար տաքսիներ, պիկապներ)
|
Տողի |
Չափի |
Ընդամենը |
այդ թվում՝ | |||||
ներ- |
ներ- |
միջ- |
միջ- |
8-րդ | |||||
արտա- |
ներմու- | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հասույթ (առանց ԱԱՀ), |
100 |
հազ. դրամ |
|
|
|
|
|
X |
X |
Ծախսեր- |
110 |
-"- |
|
X |
X |
X |
X |
X |
X |
Տեղափոխվել են բեռներ |
120 |
հազ. տոն. |
|
|
|
|
|
|
|
Բեռնաշրջանառություն |
130 |
հազ. տ.կմ |
|
|
|
|
|
|
|
2. Շահագործական ավտոբուսներ եվ միկրոավտոբուսներ
|
Տողի համարը |
Չափի միավորը |
Եր- |
այդ թվում՝ ըստ երթուղիների տեսակների |
4-րդ սյունակից | ||||
ներքաղա- |
որոնցից |
ներ- |
միջ- |
միջ- | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հասույթ (առանց ԱԱՀ)-ընդամենը |
200 |
հազ. դրամ |
|
|
X |
|
|
|
X |
այդ թվում` երթուղային ավտոբուսներից և միկրոավտոբուսներից |
201 |
հազ. դրամ |
|
|
X |
|
|
|
X |
դրանցից` ուղևորների վճարովի փոխադրումներից |
202 |
-"- |
|
|
X |
|
|
|
X |
Ծախսեր-ընդամենը |
210 |
-"- |
|
|
X |
|
X |
X |
X |
այդ թվում` երթուղային ավտոբուսներ և միկրոավտոբուսներ |
211 |
-"- |
|
|
X |
|
X |
X |
X |
Փոխադրվել են ուղևորներ-ընդամենը |
220 |
հազ.ուղևոր |
|
|
|
|
|
|
|
այդ թվում` երթուղային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով |
221 |
-"- |
|
|
|
|
|
|
|
դրանցից` ուղևորների վճարովի փոխադրումներից |
222 |
-"- |
|
|
X |
|
X |
X |
X |
Ուղևորաշրջանառություն-ընդամենը |
230 |
հազ. ուղ. կմ |
|
|
|
|
|
|
|
այդ թվում` երթուղային |
231 |
-"- |
|
|
|
|
|
|
|
Տեղեկություն. Պետական նպաստ (դոտացիա) (հաշվի առնելով նպաստային լրացուցիչ միջոցները) |
240 |
հազ. դրամ |
X |
|
X |
|
X |
X |
X |
3. Թեթեվ մարդատար շահագործական մեքենաներ
|
Տողի |
Չափի |
Թեթև մարդատար |
Այլ կազմակերպություններին ծառայություններ |
Կազմակերպության ծառայողական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հասույթ (առանց ԱԱՀ)- ընդամենը |
400 |
հազ. դրամ |
|
|
|
Ծախսեր-ընդամենը |
410 |
-"- |
|
|
|
Ավտոմեքենաների վազք-ընդամենը |
420 |
հազ. կմ |
|
|
|
այդ թվում` վճարովի |
421 |
-"- |
|
|
|
_________________________ 200 թ. |
||
_____________________________ |
ՂԵԿԱՎԱՐ՝ _________ | |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301177
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2003, N 19-Ն | 12.02.2004, N 89 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|