Գլխավոր տեղեկություն
Номер
N 686
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.1998
Дата вступления в силу
10.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 1998 թվականի N 686

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ԶԱԴՈՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի երկրորդ բաժնի 75-րդ կետով և 1998 թվականի նոյեմբերի 25-28-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`

Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար Դ. Զադոյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հարցերի` Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի երկրորդ բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «դ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան