Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.01.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.1999
Дата вступления в силу
08.02.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1999 թվականի N 18

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 273 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 31-ի N 523 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում`

հանել «Դատական մարմինների վարչություն» տողը.

«Վերահսկողության ծառայություն» տողից հետո լրացնել «Կառուցվածքային բարեփոխումների վարչություն» տողը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան