ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1998 թվականի N 658
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության ջերմամատակարարման համակարգի բարելավման և բնակչության ջերմամատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով համակարգի զարգացման տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական վերականգնման խնդիրները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555 որոշման 6-րդ կետի դրույթները`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ`
ա) մինչև 1999 թվականի մարտի 1-ը ապահովել ջերմամատակարարման համակարգի հիմնական և շրջանառու միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գույքագրումները` արդյունքները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N 280 որոշմամբ սահմանված կարգի համաձայն ապահովել ջերմամատակարարման համակարգի հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների և տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման աշխատանքների կատարումը` արդյունքները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ, մինչև 1999 թվականի հունիսի 1-ը`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջերմամատակարարման համակարգի արդիականացման և հնացած սարքավորումների փոխարինման ու 2001-2010 թվականների զարգացման ծրագրերը` հաշվի առնելով ջերմամատակարարման համակարգի զարգացման, տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների, համակարգի անվտանգ շահագործման, արդյունավետության բարձրացման և բնակչության ջերմամատակարարման ապահովման անհրաժեշտության խնդիրները.
բ) ապահովել ջերմամատակարարման համակարգի մինչև 2001 թվականի զարգացման ու ֆինանսական վերականգնման բիզնես-ծրագրերի մշակումը` հաշվի առնելով հիմնական միջոցների նորոգման-վերականգնման աշխատանքների 1999-2000 թվականների հստակ ցանկի մշակումը, դրանց համար անհրաժեշտ ծախսերի մեծությունը` ելնելով հիմնական միջոցների հիմնանորոգման կամ լրիվ նորացման տարբերակային հաշվարկների դեպքում տնտեսական արդյունավետության չափանիշներից.
գ) լրամշակել ջերմային էներգիայի ինքնարժեքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության մինչև 2001 թվականի կանխատեսումները.
դ) գնահատել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջերմամատակարարման համակարգում առաջացած և հետագա տարիներին սպասվելիք ֆինանսական ճեղքվածքի մարման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:
3. Սահմանել, որ ջերմային էներգիայի կորուստների առավելագույն թույլատրելի սահմանները, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության համար պահանջվող վառելիքի ծախսի նորմաները յուրաքանչյուր տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հաշվարկների հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ուսումնասիրել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության, ինչպես նաև ջերմային էներգիայի օգտագործման գործող կանոնների կիրառման փորձը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշումների նախագծեր:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |